Արդեն իսկ սեփական ստվերից, առավել եւս Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքներից սարսափող վարչախումբը ապրիլի 6-ին եւս, ինչպես բոլոր հանրահավաքների օրերին, ամեն ինչ անելու է մարդկանց հոսքը Երեւան խոչընդոտելու համար։ Այդ բանը նա անում է, մասնավորապես, հասարակական տրանսպորտի աշխատանքը կազմալուծելու, մարզերից Երեւան երթուղային տրանսպորտի աշխատանքը կանգնեցնելու միջոցով։ Այս գործելակերպը կոպտորեն խախտում է մարդու իրավունքներից մեկը՝ ազատ տեղաշրաժվելու իրավունքը, որ ամրագրված է նաեւ ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածում։ Դրանով խախտվում է նաեւ «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ, որոնք պատասխանատվություն են սահմանում ուղեւորների փոխադրումը կազմակերպող ընկերությունների համար։ Մասնավորապես, ըստ հիշյալ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետի՝ «Փոխադրողը պատասխանատվություն է կրում ուղերթն ուշացնելու, ինչպես նաեւ նշանակված վայր ուշ հասցնելու դեպքերում»։
Կոչ ենք անում մեր բոլոր համակիրներին, ովքեր այդ օրը կհանդիպեն տրանսպորտի աշխատանքի եւ Երեւան հասնելու հետ կապված այլ խոչընդոտների, անմիջապես տեղեկացնեն Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակ 52.09.74 հեռախոսահամարով, հնարավորության դեպքում՝ փաստերը փաստերը ֆիքսված լուսանկարներով։ Այդ նյութերը կուսումնասիրվեն Կոնգրեսի իրավական հանձնաժողովի կողմից՝ հնարավոր ընթացք տալու համար, ինչպես նաեւ կտրամադրվեն Մարդու իրավունքների գծով եւ այլ միջազգային կազակերպություններին։
ՀԱԿ-ի կոչն իր բոլոր համակիրներին