Լրահոս

03.04.2010 09:43


Այսօր տեղի կունենա Հայաստանի թանգարանների երիտասարդ աշխատակիցների երկրորդ հանդիպումը

Այսօր, ապրիլի 3-ին ժամը 13-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում(հասցե' ք.Երևան, Զարոբյան փող. 20) տեղի կունենա Հայաստանի թանգարանների երիտասարդ աշխատակիցների երկրորդ հանդիպումը: Կազմակերպիչն ու իրականացնողը «Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիա» հասարակական կազմակերպության երիտասարդական խորհուրդն է: Նախաձեռնության նպատակն է մասնագիտական նոր ծանոթություններ ու կապեր հաստատել Հայաստանում գործող թանգարանների երիտասարդ աշխատակիցների միջև,  նպաստել համատեղ ծրագրերի և միջոցառումների  իրականացմանը, ինչպես նաև վեր հանել ու քննարկել Հայաստանում թանգարանագիտական խնդիրներն ու դրանք հաղթահարելու ելքերը:  Հանդիպման ժամանակ կներկայացվեն նաև արդեն աշնանը կայանալիք թանգարանագիտության խնդիրներին նվիրված երիտասարդական գիտաժողովի մանրամասները: Վերջինիս կազմակերպիչը նույնպես   «Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիա» հասարակական կազմակերպության երիտասարդական խորհուրդն է:

Այս խորագրի վերջին նյութերը