Աշխարհ

31.05.2019 15:00


«Ձեր արարքը հերոսական է». Ամստերդամի քաղաքապետն այցելել է Մել Դալուզյանին

«Ձեր արարքը հերոսական է». Ամստերդամի քաղաքապետն այցելել է Մել Դալուզյանին

Ամստերդամի քաղաքապետարանի պատվիրակությունը, քաղաքապետ Femke Halsema-ի գլխավորությամբ, քիչ առաջ ժամանեց հոսպիտալ՝ երախտագիտություն հայտնելու Մել Դալուզյանին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է օգտատերերից Արթուր Մինասյանը:

«Ձեր արարքը հերոսական է։ Հպարտ եմ, որ Ամստերդամը ձեր պես բնակիչ ունի։ Քաղաքացիական բարձր գիտակցությունն օրինականության և համերաշխ, անվտանգ ու բոլորի համար հարմարավետ միջավայրի գրավականն է։ Երախտապարտ եմ զինված դիմակավորների հակաիրավական գործողություններն արդյունավետ կերպով կասեցնելու համար։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում և վստահեցնում եմ, որ քաղաքապետարանը պատրաստ է անհրաժեշտ ամեն ինչով աջակցել ձեզ»,- մասնավորապես ասաց քաղաքապետը։

Հ.Գ. Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, իրավապահները քննում են միջադեպը։ Մելի վիճակի՝ կայուն»,-գրել է նա:

Հիշեցնենք՝ երեկ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու ռեկորդակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր Մել Դալուզյանը, Ամստերդամում վնասազերծել է դանակներով զինված երկու անձի, որոնք փորձել էին կողոպուտ կատարել:

Ավելի ուշ Facebook-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը տեղեկացրել էր, որ Դալուզյանի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում. կարեւոր օրգանները խոցված չեն, արյան կորուստը շատ չի, գիտակցությունը տեղն է։

«Կապվեցի Ամստերդամում ապրող ընկերներիս հետ։ Մել Դալուզյանի կարեւոր օրգանները խոցված չեն, արյան կորուստը շատ չի, գիտակցությունը տեղն է, կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։ Նիդեռլանդների ողջ թագավորությունն այժմ քննարկում է մեր հայրենակցի արարքը»։

Այս խորագրի վերջին նյութերը