Լրահոս

05.04.2010 11:46


Լոս Անջելեսի սրճարանում սպանվածները հայեր են եղել

Լոս Անջելեսի իշխանությունները հայտարարել են, որ ապրիլի 3-ին քաղաքի ռեստորաններից մեկում սպանված անձանց ինքնությունը պարզված է։ Ինչպես հաղորդում է «Associated Press»-ը, նրանք բոլորն էլ հայեր են՝ Հարութ Բաբուրյանը, Սարգիս Կարաջյանը, Վարդան Թոֆալյանը և Հայկ Եղնանյանը։

Սպանվածներից կրտսերը եղել է 25 տարեկան, իսկ ավագը՝ 31։

Արդյոք սպանվածները Լոս Անջելեսի քաղաքացինե՞ր են, թե՞ ոչ, դեռ պարզ չէ։

Իշխանությունները վստահեցնում են, որ հարձակումը ծրագրված  է եղել, և խոսքը մարդկանց վրա պատահական կրակ բացելու մասին չէ։

Հանցագործությունը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ ապրիլի 3-ին, Հյուսիսային Հոլիվուդում գտնվող «Hot Spot» սրճարանում։  Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, անծանոթ վարձու մարդասպանը կրակ է բացել ռեստորանի այցելուների վրա, որի հետևանքով 4 մարդ զոհվել է (երեքը մահացել է տեղում, մեկը՝ հիվանդանոցում)։ Եվս երկու հոգի վիրավոր է։ Ըստ բժիշկների՝ ներկա պահին նրանց կյանքը վտանգված չէ։

 Հանցագործին ձերբակալել չի հաջողվել։ Վկաների խոսքերով՝ նա նման է եղել հայաստանցու։

 

Այս խորագրի վերջին նյութերը