Մտավորականները Երևանը բնութագրում են որպես ստամոքս, փոխանակման կետ և փախչող քաղաք
Այսօր «Հայելի» ակումբում Երևան քաղաքի դիմագծի մասին իրենց մտահոգություններն են հայտնել գրողներ Հովհաննես Թեքգյոզյանը, Վահե Արսենը և գրաքննադատ Արմեն Ավանեսյանը։
-Արդեն բավականին ուշ է ինչ-որ բան փոխելու համար,որովհետև Երևանը լիովին իր դեմքը կորցրեց։ Ողղակիորեն աղավաղված է։ Մոնումենտից շատ լավ Երևում է աղավաղված քաղաքը,-«7օր»-ի հարցին ի պատասխան ասել է Վ. Արսենը,-ով որ մի 20 տարի առաջ այնտեղից նայել է, Երևան է տեսել։ Եվ կարելի էր այդ թամանյանական աներևակայելի բարձրաճաշակ քաղաքով ու նոր կառույցներով շատ գեղեցիկ ձևով ստեղծել դինամիկա։ Բայց ի՞նչ եղավ՝ անկանոն կառուցապատում։ Ամեն մեկը սեփական «ճաշակի», սեփական գրպանի և սեփական լծակների չափով ստեղծեց իր սեփական շենքերը, իսկ մնացածի հերն էլ անիծած՝ թե մյուսի լույսը կփակվի... ճարտարապետական հարմոնիայի մասին է՛լ չեմ ասում։ Ողղակի այլանդակված է։ Եվ այս երթը շարունակվում է. բոլոր զբոսայգիներում մենք շենքեր ունենք։
Գրողը կարծում է, որ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի քանդման դեմ պայքարը շատ լավ մեկնարկ է, որպեսզի բնակիչները վերջապես այս թմբիրից արթնանան և փորձեն տեր կանգնել իրենց քաղաքին։ Իսկ այդ հարցում տանող ուժը մտավորականները պետք է լինեն։
Հ. Թեքգյոզյանի համար էլ այսօրվա Երևանն ընդհանուր առմամաբ փախչող քաղաքի տիպիկ օրինակ է, որովհետև դու չգիտես, թե նա ո՞ւր է գնում։ Վ. Արսենը Երևանը բնութագրել է որպես դրամի-դոլարի ահռելի չափերի փոխանակման կետ և արտասահմանցիների համար խոշոր ամառանոց։ Իսկ Ա. Ավանեսյանն ասել է.
-Ստամո՛քս։ Այնինչ մայրաքաղաքը պետք է լինի սիրտը։ Պետք է արյո՛ւն մատակարարի։ Իսկ ինքը ստամոքս է, ինքն ուտում է։
Մտավորականները Երևանը բնութագրում են որպես ստամոքս, փոխանակման կետ և փախչող քաղաք
Այսօր «Հայելի» ակումբում Երևան քաղաքի դիմագծի մասին իրենց մտահոգություններն են հայտնել գրողներ Հովհաննես Թեքգյոզյանը, Վահե Արսենը և գրաքննադատ Արմեն Ավանեսյանը։
-Արդեն բավականին ուշ է ինչ-որ բան փոխելու համար, որովհետև Երևանը լիովին իր դեմքը կորցրեց։ Ողղակիորեն աղավաղված է։ Մոնումենտից շատ լավ Երևում է աղավաղված քաղաքը,-«7օր»-ի հարցին ի պատասխան ասել է Վ. Արսենը,-ով որ մի 20 տարի առաջ այնտեղից նայել է, Երևան է տեսել։ Եվ կարելի էր այդ թամանյանական աներևակայելի բարձրաճաշակ քաղաքով ու նոր կառույցներով շատ գեղեցիկ ձևով ստեղծել դինամիկա։ Բայց ի՞նչ եղավ՝ անկանոն կառուցապատում։ Ամեն մեկը սեփական «ճաշակի», սեփական գրպանի և սեփական լծակների չափով ստեղծեց իր սեփական շենքերը, իսկ մնացածի հերն էլ անիծած՝ թե մյուսի լույսը կփակվի... ճարտարապետական հարմոնիայի մասին է՛լ չեմ ասում։ Ողղակի այլանդակված է։ Եվ այս երթը շարունակվում է. բոլոր զբոսայգիներում մենք շենքեր ունենք։

7or.am