Արծվիկ Մինասյան. «Պատգամավորների զգալի մասը, ինչպես նաև մշակույթի նախարարը, չեն էլ կարդացել Նժդեհ»
-Նախընթաց ուրբաթ օրը, երբ քննարկվում էին օրենսդրական նախաձեռնությունները հանձնաժողովներում, քաղաքական մեծամասնությունը' ի դեմս կոալիցիոն երեք ուժերի, ցույց տվեց իր իրական դեմքը և ՀՅԴ-ի նախաձեռնած երեք նախագծերի վերաբերյալ բացասական դիրքորոշում հայտնեց։ Առաջինը միջազգային պայմանագրերի մասին օրինագծում փոփոխություն կատարելու մասին նախագիծն էր,-«Հայացք» ակումբում նշել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։
Այս առումով նա նշել է, որ ապրիլի 6-ին Աժ լիագումար նիստում ՀՅԴ պահանջով օրվա երկրորդ նիստը հրավիրվելու է որպես արտահերթ' քննարկելու միջազգային պայմանագրերի մասին օրինագծում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։
Երկրորդ նախագիծը հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն էր, երրորդը՝ հայրենատիրության օրվան նվիրված նախագիծը. «Բանից պարզվում է, որ պետաիրավական հարցերի հանձնաժողովում պատգամավորների զգալի մասը, ինչպես նաև մշակույթի նախարարը, չեն էլ կարդացել Նժդեհ, որովհետև պահանջներից մեկը հետևյալն էր՝ սահմանել հայրենատիրություն հասկացությունը»։

7or.am