Լրահոս

06.04.2010 10:05


Թուրքիայի վարչապետը մեկնել է Ֆրանսիա

Թուրքիայի վարչապետը մեկնել է Ֆրանսիա

Ապրիլի 6-7 Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը պաշտոնական այցով գտնվելու է Ֆրանսիայում։ Ինչպես տեղեկացնում է «Զաման» թերթը, պաշտոնական հրավերն ուղարկվել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի կողմից։ Ֆրանսիական ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ Էրդողանը քննարկելու է Եվրամիությանը Թուրքիայի անդամագրմանը, իրանական միջուկային խնդրին, հայ-թուրքական գործընթացին վերաբերող հարցեր։ Բացի այդ, նա ելույթ է ունենալու Ֆրանսիայում թուրք համայնքի ներկայացուցիչների առջև։

 Նշենք նաև, որ Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ 3 համանախագահող երկրներից մեկն է, և չի բացառվում, որ ղարաբաղյան հակամարտության թեման ևս դառնա այդ այցելության կարևորագույն հարցերից մեկը։ Հիշեցնենք, որ Էրդողանն այդ թեման արդեն քննարկել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահող մյուս երկու երկրների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարության հետ։

 

Այս խորագրի վերջին նյութերը