Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ ապրիլի 5-ին կայացել է խորհրդակցություն՝ նվիրված բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների ռացիոնալ օգտագործման խնդիրներին:
Երկրի ղեկավարը կարևորել է պետական միջոցների օգտագործման վերահսկողությունը՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կանխարգելիչ միջոցառումների պատշաճ իրականացման վրա:
Որպես այս գործընթացի հաջողության և արդյունավետության գրավական՝ Բակո Սահակյանը նշել է իրավապահ և վերահսկողական մարմինների փոխգործակցությունը, ինչպես նաև սերտ համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ այս ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, իրավապահ և վերահսկիչ մարմինների ղեկավարներ:
Խորհրդակցություն Բակո Սահակյանի մոտ