Լրահոս

06.04.2010 10:28


Հրապարակվել են այն հայ բռնցքամարտիկների անունները, ովքեր պետք է մեկնեն Ադրբեջան

Ապրլի 20-ին Բաքվում կմեկնարկի բոքսի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Մրցումները կընթանան ապրլի 20-ից մայիսի 2-ը։

Հայաստանն այս մարզական միջոցառմանը կմասնակցի 6 մարզիկներով՝ Կարյուն Սողոմոնյան (48 կգ քաշային կարգ), Նարեկ Աբգարյան (51 կգ քաշային կարգ), Արթուր Քիրաջյան (54 կգ քաշային կարգ), Կարեն Տոնականյան (57 կգ քաշային կարգ), Հրայր Մաթևոսյան (60 կգ քաշային կարգ) և Հովհաննես Բաչկով (64 կգ քաշային կարգ)։
Նշենք, որ այս մրցույթը կարևոր է, քանի որ այն մարզիկները, ովքեր կկարողնան զբաղեցնել առաջին 4 տեղերը,  հնարավորություն կստանան մասնակցելու Սինգապուրում կայանալիք Օլիմպիական խաղերին։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը