Լրահոս

06.04.2010 11:10


«Ժառանգությունը» անցկացրեց հրաձգության առաջնություն

Օրերս «Ժառանգություն» կուսակցության ռազմամարզական վարժանքների ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպության (ՀՀ ՊՄՏ ՀԿ' ДОСААФ) «Սնայպեր» ՍՊԸ-ի' Երևանի սպորտային հրաձգության անկումբում տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միության կազմակերպած հրաձգության առաջնությունը:

Առաջնությանը մասնակցեցին 50-ից ավելի հրաձիգներ, որոնց թվում կային «Ժառանգություն» կուսակցության երիտասարդ ակտիվիստներ, համակիրներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Առաջնության լավագույն տղամարդ հրաձիգ ճանաչվեց Արամ Կոստանյանը, լավագույն կին հրաձիգ' Մարիամ Հակոբյանը: Մրցույթին մասնակցած տղամարդ լրագրողներից լավագույնը Սերգեյ Կիրակոսյանն էր (Հանրային Ռադիոյի «ԼյունՍե» երիտասարդական հաղորդաշար), իսկ կին լրագրողներից' Արեգնազ Մանուկյանը («7օր» ինտերնետային լրատվամիջոց): «Ժառանգություն» կուսակցության ռազմամարզական վարժանքների ծրագրի շրջանակներում առաջիկայում կկազմակերպվեն համանման այլ միջոցառումներ' ուղղված կուսակցության երիտասարդ անդամների եւ համակիրների ռազմական պատրաստականության մակարդակի բարձրացմանը:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը