Թուրքիան և Ռուսաստանը կարող են վերացնել անցագրային ռեժիմը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարա ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի մայիսին նախատեսված այցի ժամանակ Ռուսաստանն ու Թուրքիան կարող են վերացնել անցագրային ռեժիմը։ Ներկա դրությամբ Ռուսաստանի քաղաքացիների համար, որոնց շրջանում Թուրքիան համարվում է հանգստի ամենահայտնի վայրերից մեկը, գործում է այդ երկիր մուտքի պարզեցված տարբերակը՝ այցեգիրը ձևակերպվում է ելքի յուրաքանչյուր կետում։ Անցագրային ռեժիմի վերացման հարցը քննարկվել է 2010թ. հունվարին՝ Մոսկվա Էրդողանի այցի ժամանակ։ Հենց այն ժամանակ էլ միջկառավարական համաձայնագրի պատրաստման մեկնարկի վերաբերյալ որոշում է կայացվել։