Ինչո՞ւ է ՎԵՏՕ–ի հավաքի վրա վետո դնում իշխանությունը
Հետեւելով վերջին օրերին Սորոսի հիմնադրամի հայաստանյան գրասենյակի շուրջ բորբոքվող թեժ կրքերին` կարելի է կարծել, թե Հայաստանում, բացի վարչապետից եւ ԱԺ նախագահից (որոնց անվտանգությունն ապահովվում է չտեսնված, չլսված բարձր մակարդակով. ո՞վ էր տեսել` կառավարության նիստերի դահլիճի, ԱԺ նախագահի առանձնասենյակի մուտքերը հսկվեն մետաղորսիչ սարքերով) ուժեղացված պաշտպանության ենթակա մի կառույց կա, եւ այդ կառույցը սորոսականների գրասենյակն է։
Հավաքների ազատության մասին օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, հավաքն արգելվում է, եթե դրա նպատակը սահմանադրական կարգի բռնի տապալումն է, ազգային, ռասսայական, կրոնական ատելություն բորբոքելը, բռնություն կամ պատերազմ քարոզելը։ Նույն կետի երրորդ ենթակետում ամրագրված է ռազմավարական նշանակություն ունեցող շենքերի եւ շինությունների ցանկը, որոնցից պետք է «դիստանցիա» պահպանել։
Ըստ այդմ`հավաքների ազատության իրավունքը կարող է սահմանափակվել, եթե հավաքը նախատեսված է անցկացնել Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության նստավայրերից, դատարաններից կամ քրեակատարողական հիմնարկներից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում վերջիններիս բնականոն գործունեությունը հայտնվում է սպառնալիքի տակ։ Նույն կարգավորումը գործում է Հայկական ատոմակայանի, գազի ստորգետնյա պահեստարանների, դրանց սպասարկման կառույցների եւ «Օրբիտա 2» վերգետնյա արբանյակային կայանի դեպքում։
Ինչպես տեսնում ենք, Սորոսի հիմնադրամի գրասենյակն այդ ցանկում չկա։ Բայց արդեն մի քանի օր է` քաղաքացիական հասարակության, հետկապես ՎԵՏՕ շարժման ակտիվիստներին ոչ մի կերպ չի հաջողվում ճեղքել թվաքանակով իրենց էապես գերազանցող ոստիկանության ուժերի օղակը, մոտենալ դե յուրե հատուկ պաշտպանվող կառույցների մեջ չներառված, դե ֆակտո` մի այլ ձեւի աչալրջորեն պաշտպանվող սույն «օբյեկտին» եւ ասել այն, ինչ մտածում են սորոսակաների՝ Հայաստանում ծավալած բուռն գործունեության մասին։
Ոստիկանությունն ատամներով պաշտպանում է սրանց «անվտանգությունը»` ընդհուպ բռնության դիմելով բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ, այն դեպքում, երբ մարդիկ ո՛չ սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչեր են անում, ո՛չ ազգային, ռասսայական, կրոնական ատելություն բորբոքում, ոչ էլ բռնություն կամ պատերազմ քարոզում։
Եթե ոստիկանության կոշտ հակազդեցությունը պայմանավորված է նրանով, որ ՎԵՏՕ-ի կողմնակիցներն իբր օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված գործողություններ են անում` անթույլատրելի ոտնձգություն են գործում «ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության եւ հասարակական կարգի պահպանման», «հանցագործությունների կանխման», «հանրության առողջության ու բարոյականության», «այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանության» իրավունքի նկատմամբ, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ հասարակական կարգի մշտարթուն պահապանները նույն նախանձախնդրությամբ չէին պաշտպանում Փաշինյանի հորդորով արգելափակված (կամ` շրջափակված) դատարանների դատավորների` աշխատանքի գնալու եւ իրենց գործով զբաղվելու իրավունքը։
Հակառակը` անվրդով հետեւում էին, թե փողոցի խուժանն ինչպես է խոչընդոտում դատավորների`սեփական սահմանադրական լիազորություններն իրացնելու հնարավորությունը, եւ, հանցավոր անգործություն դրեւորելով, պարզապես խրախուսում էին օրինախախտներին։
Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին փիլիսոփայական հանգստությամբ նայում էին, թե «հեղափոխության շահառուներն»՝ ի դեմս «Նոր Հայաստան, նոր հայրապետ շարժման» ակտիվիստների, ոնց են ներխուժում եւ գրոհով վերցնում վեհարանը, քաշքշում Կաթողիկոսին`պահանջելով «անհապաղ» հրաժարական տալ։
Ինչպես է պատահում, որ ոմանք դառնում են հավասար, իսկ մյուսները՝ ավելի՛ հավասար։

Լիլիթ Պողոսյան