Լրահոս

06.04.2010 12:06


Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութան գլխավոր քարտուղարը ժամանել է Հայաստան

Ապրիլի 5-ի երեկոյան պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութան գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը (Abdou Diouf):

Այցի ընթացքում Աբդու Դիուֆը հանդիպումներ կունենա Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի,

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը կայցելի նաեւ Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կզետեղի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին:

Այս խորագրի վերջին նյութերը