Հանրապետականները հերթական անգամ արհամարհեցին Հովիկ Աբրահամյանի հորդորները
Ազգային ժողովի ապրիլի 6-8 նիստերի օրակարգի հարցերի քվեարկությունը սկսելուն պես Հանրապետական խմբակցության պատգամավորները կրկին կրկնակի քվեարկություններ էին իրականացնում: Այս անգամ այդ գործին էին լծվել ՀՀԿ-ական Արման Սահակյանը, Արմեն Մխիթարյանը և Արկադի Համբարձումյանը:
Արմեն Մխիթարյանի և Արկադի Համբարձումյանի կրկնակի քվեարկություններին «7օր»-ն արդեն անդրադարձել է:
Նկատելուն պես, որ ֆոտոխցիկն արձանագրում է կրկնակի քվեարկությունը, Արկադի Համբարձումյանը դադարեցրեց այն, իսկ Արման Սահակյանն ու Արմեն Մխիթարյանը մինչև վերջին հարցը քվեարկեցին իրենց կողքը նստող բացակա պատգամավորների փոխարեն:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատգամավորներին բազմիցս է հորդորել քվեարկել սեփական անձի փոխարեն:

7or.am