Լրահոս

06.04.2010 13:21


Արամ Սաֆարյան. «Ո'չ, չի ձախողվել»

Արամ Սաֆարյան. «Ո'չ, չի ձախողվել»

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար  Արամ Սաֆարյանը չի կարծում, թե ֆուտբոլային դիվանագիտությունը ձախողվել է.

-Ո'չ, չի ձախողվել,-ասել է Ա. Սաֆարյանն ու ավելացրել,- այն հանդիպել է էական խոչընդոտների, էական դժվարությունների:

-Թուրքիան չի ուզում վերանայել 1992թ. առ այսօր Հայաստանի հանդեպ որդեգրած քաղաքականությունը, բայց ես հույս ունեմ, որ Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների հորդորները այս հարցում կարող են ունենալ կարգավորիչ նշանակություն: Եվ այս տեղում դոփող գործընթացը կարող  է զարգացման համար նոր խթան ստանալ:

Եթե մինչև ապրիլի 24-ը Թուրքիան չվավերացնի արձանագրությունները, այդ դեպքո՞ւմ էլ Ա. Սաֆարյանը կպնդի իր տեսակետը.

-Այո': Դա ի՞նչ կապ ունի ապրիլի 24-ի հետ: Հայ-թուրքական գործընթացը լուրջ քաղաքական երկխոսություն է, որի նպատակն է կարգավորել դիվանագիտական հարաբերությունները: Խորհրդանշանական այնպիսի տարեթվեր, ինչպիսին ապրիլի 24-ն է, կարող է ունենալ միայն սիմվոլիկ, խթանող, բարոյահոգեբանական նշանակություն: Բայց գործընթացը, կարծում եմ, ավելի երկար է տևելու, և մենք գործ ունենք ավելի տևական կարգավորման ենթական խնդրի հետ,-նշել է Արամ Սաֆարյանը:

Այս խորագրի վերջին նյութերը