Իրավարար-պետականամետ նախագահ ունենք` աշխարհը չունի
Պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Արեգ Գալստյանը գովազդային մի «վերլուծություն» է դրել շրջանառության մեջ, որտեղ փորձում է բացել նախագահ Արմեն Սարգսյանի «ազգանվեր» գործունեության թաքուն ծալքերը. էպիտետներ չի խնայում` բնութագրելու անդեմ, անձեռագիր, անծրագիր, յուրայինների մեջ օտար, օտարների մեջ` յուրային, ոչ մի բանով աչքի չընկնող, քամելոնակերպ այդ մարդու բարեմասնությունները. է՛լ «գլոբալ մտավորական», է՛լ «հեռատես ստրատեգ», է՛լ «ազգի հայր եւ իրավարար-պետականամետ գործիչ, որն անաչառ եւ չեզոք կերպով պաշտպանում է երկիրը եւ ազգին»...
Եվ ո՛չ մի խոսք` այն մասին, թե որտե՞ղ էր այդ գլոբալ մտավորական, հեռատես ստրատեգ, ազգի հայր եւ իրավարար-պետականամետ գործիչը, երբ հանրապետության երկրորդ նախագահի գլխին չեղած տեղը գործ էին սարքում եւ կալանավորում` ցուցադրաբար անտեսելով նախագահի սահմանադրական անձեռնմխելիության դրույթը։ Ի՞նչ բանի էր, երբ Նիկոլ-վարչապետն առանց ձեւականությունների ոտնահարում էր Սահմանադրության սրբության սրբոցը. «իր բաժին» ժողովրդի հետեւում թաքնված, որոշումներ էր պարտադրում ժողովրդի առաջնային մանդատն ունեցող միակ մարմնին` իրեն «նշանակած» խորհրդարանին, ոտքի վրա`«գըմփ-գըմփ-հու»-երի ներքո, ԲՀԿ-ական ու դաշնակցական նախարարներին գործից հանելու «հրամանագիր» էր ստորագրում` չունենալով դրա իրավունքը։
Կամ` ո՞ւր էր նայում, երբ սա հրապարակավմատ էր թափ տալիս դատավորների վրա (եւ այսօր էլ պնդում է), թե` ո՞վ է այն դատավորը, որ կարող է իմ ասածին «չէ» ասել, ամենեւին էլ ոչ «թավշյա» իր խունվեյբիններին բաց թողնում դատարանների վրա, հրահանգում շրջափակել եւ կաթվածահար անել դատական իշխանությունը` ի հեճուկս իշխանության թեւերի տարանջատման սահմանադրական նորմի։ Հեռավոր Ղազախստանից ձեռի հետ մեզ փոխանցված լղոզված ուղերձը «հանգստություն պահպանելու» մասին հաշիվ չէ։
Հրապարակման հեղինակը նման անկարեւոր «մանրուքների» մեջ չի խորանում։ Փոխարենը հիշեցնում է, թե խորհրդարանական ընտրություններից հետո նախագահն ԱԺ ամբիոնից ի՜նչ ներշնչանքով էր խոսում «զսպումների եւ հակակշիռների համակարգի ձեւավորման կարեւորության մասին»` խորապես արհամարհած ունենալով այդ ինստիտուտը։
Հիմնական մեսիջը, սակայն, այն է, թե ինչ հանճարեղ «ձիով քայլ» է արել «նախագահ-պետականամետ գործիչ Արմեն Սարգսյանը»` իրեն ոչ լեգիտիմ, «տխմարագույն ելույթ արտաբերող դեմագոգ» հռչակած Վահե Գրիգորյանին, դարձյալ ի հեճուկս օրենքի եւ օրինականության, երկրորդ անգամ առաջադրելով ՍԴ դատավորի թեկնածու։ Ինչո՞ւ «ի հեճուկս»։ Որովհետեւ օրենքն ասում է` ՍԴ թեկնածուի չընտրվելու դեպքում նախագահը «նոր թեկնածու» է առաջադրում, ոչ թե մեկ անգամ արդեն մերժված թեկնածուին փորձում «պատուհանից» մտցնել` ուր որ պետք է։
Դրանով, պարզվում է, շառաչուն ապտակ է հասցրել նույն Վահե Գրիգորյանին` ընդգծել նրա անսկզբունքային եւ անհետեւողական լինելը, քանզի սկզբունքային եւ հետեւողական լինելու դեպքում պետք է ինքնաբացարկ հայտներ` ասելով, որ ոչ լեգիտիմ նախագահի «միջնորդությամբ» պաշտոնի տեր դառնալն իր արժանապատվությունից ցածր է։ Սա, ի դեպ, միակ «կետն» է, որտեղ անհնար է չհամաձայնել հեղինակի հետ։
Մյուս կողմից, ըստ նրա, նախագահը մաստեր-կլաս է ցույց տվել «բոլոր քաղաքական եւ մերձքաղաքական խմբերին»` մատնացույց անելով նրանց երկերեսանիությունը եւ կեղծավորությունը. թե՛ իմքայլական մեծամասնության (որը, հերթով մերժելով նախորդ արժանավոր թեկնածուներին, ապացուցեց` իր համար կարեւորը ոչ թե դատավորի անձնական եւ մասնագիտական հատկանիշներն են, այլ քաղաքական մերկանտիլ շահերը), թե՛ ընդդիմադիր ուժերին, որոնք չընդվզեցին այդ արատավոր պրակտիկայի դեմ։
Այդպիսով` «շախ եւ մատ» է արել բոլոր չուզողներին, որոնք ուզում են նախագահի ինստիտուտը ներքաշել սպիտակների եւ սեւերի դիմակայության մեջ եւ իրեն օգտագործել «բռնցքամարտի տանձիկի» տեղ։
Կարելի է հարյուր խուճուճ փաստարկ բերել, թե ի՜նչ բացառիկ սկզբունքայնություն և պետականամետություն է դրսեւորում նախագահ Արմեն Սարգսյանը` ընտրելով նվազագույն դիմադրության ճանապարհը։
Բայց փաստը, որ պարզապես չի ուզում վատամարդ դառնալ, ձեւ է անում, թե չի հասկանում, որ ընտրությունը ոչ թե սեւ-սպիտակի, այլ պետական ինստիտուտները վերջնականապես ոչնչացնելու եւ այդ կործանարար ընթացքը կանխելու միջեւ է, դրանից չի փոխվում...
Իրավարար-պետականամետ նախագահ ունենք` աշխարհը չունի
Պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Արեգ Գալստյանը գովազդային մի «վերլուծություն» է դրել շրջանառության մեջ, որտեղ փորձում է բացել նախագահ Արմեն Սարգսյանի «ազգանվեր» գործունեության թաքուն ծալքերը. էպիտետներ չի խնայում` բնութագրելու անդեմ, անձեռագիր, անծրագիր, յուրայինների մեջ օտար, օտարների մեջ` յուրային, ոչ մի բանով աչքի չընկնող, քամելոնակերպ այդ մարդու բարեմասնությունները. է՛լ «գլոբալ մտավորական», է՛լ «հեռատես ստրատեգ», է՛լ «ազգի հայր եւ իրավարար-պետականամետ գործիչ, որն անաչառ եւ չեզոք կերպով պաշտպանում է երկիրը եւ ազգին»...
Եվ ո՛չ մի խոսք` այն մասին, թե որտե՞ղ էր այդ գլոբալ մտավորական, հեռատես ստրատեգ, ազգի հայր եւ իրավարար-պետականամետ գործիչը, երբ հանրապետության երկրորդ նախագահի գլխին չեղած տեղը գործ էին սարքում եւ կալանավորում` ցուցադրաբար անտեսելով նախագահի սահմանադրական անձեռնմխելիության դրույթը։ Ի՞նչ բանի էր, երբ Նիկոլ-վարչապետն առանց ձեւականությունների ոտնահարում էր Սահմանադրության սրբության սրբոցը. «իր բաժին» ժողովրդի հետեւում թաքնված, որոշումներ էր պարտադրում ժողովրդի առաջնային մանդատն ունեցող միակ մարմնին` իրեն «նշանակած» խորհրդարանին, ոտքի վրա`«գըմփ-գըմփ-հու»-երի ներքո, ԲՀԿ-ական ու դաշնակցական նախարարներին գործից հանելու «հրամանագիր» էր ստորագրում` չունենալով դրա իրավունքը։
Կամ` ո՞ւր էր նայում, երբ սա հրապարակավ մատ էր թափ տալիս դատավորների վրա (եւ այսօր էլ պնդում է), թե` ո՞վ է այն դատավորը, որ կարող է իմ ասածին «չէ» ասել, ամենեւին էլ ոչ «թավշյա» իր խունվեյբիններին բաց թողնում դատարանների վրա, հրահանգում շրջափակել եւ կաթվածահար անել դատական իշխանությունը` ի հեճուկս իշխանության թեւերի տարանջատման սահմանադրական նորմի։ Հեռավոր Ղազախստանից ձեռի հետ մեզ փոխանցված լղոզված ուղերձը «հանգստություն պահպանելու» մասին հաշիվ չէ։

Լիլիթ Պողոսյան