Լրահոս

06.04.2010 13:54


Արծվիկ Մինասյան. «...հայրենասիրության գաղափարը փորձ արվեց կապել աղբահանության հետ»

Մինչ խորհրդարանական քվեարկություններին անցնելը, մտքերի փոխանակման ընթացքում պատգամավորներն անդրադարձան «Տոների և հիշատակումների մասին» ՀՀ օրենքում  փոփոխություններ իրականացնելու մասին օրինագծին, որը քննարկվել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում և դրական եզրակացություն չի ստացել:

Մտքեր փոխանակելիս ելույթ է ունեցել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը.

-Խնդիրը վերաբերում է տոների և հիշատակի օրերի մասին փոփոխություն կատարելուն, որը վերաբերում է հայրենատիրությանը: Ասեմ  հետևյալը, որ 2008թ-ից այս խնդրով զբաղվել եմ ես, խմբակցությունը: Ասեմ, որ նաև չեմ հրաժարվում այն մտքից, ու հարկ եմ համարում նշել, որ հայրենատիրությունը որպես գաղափարախոսություն ՀՀԿ-ի գաղափարախոսուիթյան ամենածանրակշիռ գործոններից մեկը, սակայն պատասխանել ենք, որ հայրենատիրությունը դա գաղափարախոսություն է, ոչ մի ռեալ փաստարկի հետ չի կարելի կապել: Մենք դեմ ենք քվեարկելու: Օրենքի խնդիր չէ,  սա կառավարության որոշում է, խնդրում եմ օրենքի նախաձեռնողներն ընթերցեն նաև համապատասխան օրենքի 18-րդ հոդվածը: Այնպես որ կխնդրեի, եթե հնարավոր է, նորից հետաձգեն քննարկումները, պարզապես դեմ կքվերակենք, բայց հայրենատիրության օր մենք կունենանք:

Արձագանքելով վերոնշյալին, ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն ասել է.

-Ինչ վերաբերում է հայրենատիրության օրվա նախագծին, որը նախորդ ուրբաթ օրը պետաիրավական հարցերի հանձնաժողովում դրական եզրակացություն չստացավ, եթե ձեզանից շատերը ներկա լինեին այդ նիստին, կզգայիք, որ ինչպիսի ջերմեռանդությամբ էին հանդես գալիս մարդիկ, որոնք ոչ միայն չէին ուսումնասիրել ազգային պետական գործիչների խոսքերը, այլ նաև հատկապես Գարեգին Նժդեհի արտահայտած մոտեցումները, և առաջարկում էին  նույնիսկ այնպիսի մոտեցումներ, թե սահմանում տվեք հայրենատիրության, կամ հայրենիքի և այլն: Դեռ ավելին, եղան նույնիսկ դեպքեր, որ հայրենասիրության գաղափարը փորձ արվեց կապել աղբահանության հետ:

Արծվիկ Մինասյանը կոչ է արել «կողմ» քվեարկել այդ նախագծին.

-Հակառակ դեպքում, կարծում եմ, դուք պետք է պատասխան տաք ոչ թե մեզ, այլ հասարակությանը:

Այս խորագրի վերջին նյութերը