«А теперь я наташа»–ն չաշխատեց. Փաշինյանի արցունքներին չեն հավատում (տեսանյութ)
Հայ–ռուսական հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար։
2018–ի հայտնի իրադարձություններից հետո այդ հարաբերություններում խնդիրներ են առաջացել։ Այնպես չէ, որ այդ խնդիրները չկային մինչ այդ։ Իհա՛րկե, կային, բայց դրանք, այսպես ասած, դասակարգային անհամատեղելիության բնույթ չունեին։ Հիմա ունեն։
Նիկոլ Փաշինյանինչեն վստահում Կրեմլում։ Չեն հավատում նրա սիրո խոստովանություններին ու «А теперь я наташа» խաղին, քանի որ խոսքն ու գործը միմյանցից տարբերվում են։ Բացի այդ՝ բոլորի ականջներում դեռ հնչում են Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, թե բա՝ ապրիլյան քառօրյա պատերազմը Ռուսաստանի հետ էր Ադրբեջանը համաձայնեցրել, և ԵԱՏՄ–ն Հայաստանի շահերի դեմ է։
Կասկածները փարատելու և հարաբերությունների բարելավման համար գործնական քայլեր ձեռնարկելու փոխարեն Փաշինյանը խնդիրներն ու կասկածները խորացնում է։
«Իմ քայլի» առաջնորդը ներքին կյանքում շարժվում է բացառապես արևմտյան որոշակի շրջանակների թելադրանքով։ Իսկ արտաքին դաշտում «ժողովրդի» վարչապետը գտնվում է Բոլթոնի, Պուտինի ու Ալիևի արանքում, ինչը ևս չի նպաստում հայ–ռուսական հարաբերությունների դրական դինամիկային։
Ստեղծվել է շատ անբնական ու անտրամաբանական վիճակ։ Ռազմավարական դաշնակցություն ունեցող երկրների ղեկավարները հանդիպում են միայն պաշտոնական միջոցառումների շրջանակներում, իսկ վերջին շրջանում Փաշինյանը, թեև ահռելի ջանքերին, չի կարողանում հանդիպում–քննարկում ունենալ Պուտինի հետ։ Ու թեև նա հայտարարել էր, որ Նուր Սուլթանում դա տեղի կունենա, իրականում տեղի ունեցավ միայն, պատկերավոր ասած, բարև–բարի լույս, և վերջ։
Պուտինը Ղազախստանում առանձնազրույց ունեցավ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների ղեկավարների հետ, բացիՓաշինյանից։ ՀՀ և ՌԴ առաջնորդներն ընդամենը տեսել էին միմյանց ու նույնիսկ հուժկու ձևով բարևել իրար։
Ա՞յս ձևով են լավանալու հայ–ռուսական հարաբերությունները։
«А теперь я наташа»–ն չաշխատեց. Փաշինյանի արցունքներին չեն հավատում (տեսանյութ)
Հայ–ռուսական հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար։
2018–ի հայտնի իրադարձություններից հետո այդ հարաբերություններում խնդիրներ են առաջացել։ Այնպես չէ, որ այդ խնդիրները չկային մինչ այդ։ Իհա՛րկե, կային, բայց դրանք, այսպես ասած, դասակարգային անհամատեղելիության բնույթ չունեին։ Հիմա ունեն։
Նիկոլ Փաշինյանին չեն վստահում Կրեմլում։ Չեն հավատում նրա սիրո խոստովանություններին ու «А теперь я наташа» խաղին, քանի որ խոսքն ու գործը միմյանցից տարբերվում են։ Բացի այդ՝ բոլորի ականջներում դեռ հնչում են Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, թե բա՝ ապրիլյան քառօրյա պատերազմը Ռուսաստանի հետ էր Ադրբեջանը համաձայնեցրել, և ԵԱՏՄ–ն Հայաստանի շահերի դեմ է։
Կասկածները փարատելու և հարաբերությունների բարելավման համար գործնական քայլեր ձեռնարկելու փոխարեն Փաշինյանը խնդիրներն ու կասկածները խորացնում է։
«Իմ քայլի» առաջնորդը ներքին կյանքում շարժվում է բացառապես արևմտյան որոշակի շրջանակների թելադրանքով։ Իսկ արտաքին դաշտում «ժողովրդի» վարչապետը գտնվում է Բոլթոնի, Պուտինի ու Ալիևի արանքում, ինչը ևս չի նպաստում հայ–ռուսական հարաբերությունների դրական դինամիկային։
Ստեղծվել է շատ անբնական ու անտրամաբանական վիճակ։ Ռազմավարական դաշնակցություն ունեցող երկրների ղեկավարները հանդիպում են միայն պաշտոնական միջոցառումների շրջանակներում, իսկ վերջին շրջանում Փաշինյանը, թեև ահռելի ջանքերին, չի կարողանում հանդիպում–քննարկում ունենալ Պուտինի հետ։ Ու թեև նա հայտարարել էր, որ Նուր Սուլթանում դա տեղի կունենա, իրականում տեղի ունեցավ միայն, պատկերավոր ասած, բարև–բարի լույս, և վերջ։
Պուտինը Ղազախստանում առանձնազրույց ունեցավ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների ղեկավարների հետ, բացի Փաշինյանից։ ՀՀ և ՌԴ առաջնորդներն ընդամենը տեսել էին միմյանց ու նույնիսկ հուժկու ձևով բարևել իրար։

7or.am