Գյումրու բնակչության շրջանում վերջին ժամանկահատվածում աշխույժ խոսակցություններ են պտտվում ղարաբաղյան ճակատում պատերազմի հնարավոր վերսկսման վերաբերյալ: Որպես շրջանառվող խոսակցությունների հիմնավորում բերվում է այն հանգամանքը, որ Գյումրու զինկոմիսարիատում մինչև 50 տարեկան արական սեռի քաղաքացիների հաշվառում է ընթանում: Դա ընկալվում է որպես պատերազմի նախապատրաստական աշխատանք:
«Պատերազմի վտանգի համար է, էլ ինչի՞ համար պետք է հաշվառեն: Էդ վտանգը միշտ էլ եղել է, պատերազմը վերջացած չէ: Իսկ էս քաղաքականության հետևանքով ավելի է մեծացել»,-ասել է 45-ամյա գյումրեցի Գրիգոր Քալաշյանը:
Նույն հարցի կապակցությամբ Գյումրու զինկոմիսարիատից տրվել է հետևյալ պարզաբանումը, թե տարածքային զինկոմիսարիատներն անձամբ պաշտպանության նախարարի կողմից են հանձնարարականներ ստացել՝ հաշվառել 20-50 տարեկան բոլոր տղամարդկանց՝ նրանց, ովքեր նախազորակոչային և զորակոչային տարիքի են:
«Ցուցում ենք ստացել վերահաշվառել մեր ամբողջ բնակչությանը: Այսինքն՝ այն զինապարտներին, որոնք որ հաշվառված են պահեստազորում: Դրա հետ կապված հարցեր են: Կատարվում են հիմնարկ-ձեռնարկությունների տված ցուցակների համաձայն: Նաև այն մարդիկ, որոնք որ չեն աշխատում, մենք ցանկով կարողանում ենք նրանց իսկությունը ճշտել, հաշվառման քարտերում կատարում ենք համապատասխան նշումներ՝ նոր բնակության հասցեները ճշտելու, հեռախոսի համարներն իմանալու կապակցությամբ»,-իրականացվող հաշվառման փաստը հաստատել է Արթուր Միքայելյանը:Գյումրու զինվորական կոմիսարի տեղակալ
«Ինչո՞ւ հենց հիմա մեկնարկեցին սույն աշխատանքերը, և արդյոք սա կարելի՞ է պատերզմի նախապատրաստական աշխատանք համրել» հարցին ի պատասխան՝ Գյումրու զինկոմիսարի տեղակալը հաշվառումը բացարձակապես չի կապել պատերազմի վերսկսման վտանգի հետ. «Ճիշտ է, ասեկոսեներ կան, թե ղարաբաղյան խնդրի հետ է կապված հաշվառման գործընթացը, և շատերն իրոք պատերազմի վտանգ են տեսնում, սակայն երաշխավորում եմ, որ նման խնդիր չկա: Հակառակ դեպքում զինկոմը հաշվառում չէր իրականացնի, այլ միանգամից ծանուցագրեր կուղարկեր: Միայն Գյումրիում չէ, Հայաստանի յուրաքանչուր բնակավայրում հաշվառում իրականացվում է, Ղարաբաղի հետ կապված խնդիր չկա: Ժողովուրդը թող հանգիստ մնա, իսկ լրատվամիջոցներին կխնդրեի ճիշտ տեղեկատվություն հաղորդել, որ մարդիկ խուճապի չմատնվեն»:
Հավելնք նաև, որ Գյումրու զինկոմիսարիատի տվյալներով՝ 1982թ-ից հետո սա առաջին հաշվառումն է: 6 ամսվա ընթացքում Գյումրու զինկոմիսարիատը պետք է պաշտպանության նախարարություն ներկայացնի Գյումրու մարդկային ռեսուրսի վերաբերյալ հաշվառված տեղեկատվությունը:
Գյումրեցի 20-50 տարեկան տղամարդիկ հաշվառվում են

Դերենիկ Մալխասյան
Գյումրի