Լրահոս

06.04.2010 15:40


Սերժ Սարգսյան. «Մեզ համար շատ կարևոր է մարդու իրավունքների պաշտպանության...»

Սերժ Սարգսյան. «Մեզ համար շատ կարևոր է մարդու իրավունքների պաշտպանության...»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հաագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո-Օկամպոյին: Նա մեր երկիր է ժամանել' մասնակցելու մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ համաժողովի աշխատանքներին:

Ողջունելով հյուրին' Նախագահ Սարգսյանն ասել է. «Մեզ համար շատ կարևոր է մարդու իրավունքների պաշտպանության, մարդկության դեմ կատարված հանցագործությունների դատապարտման գործում մեծ մասնակցություն եւ հարուստ փորձ ունեցող մարդկանց ներկայությունը մեր երկրում» եւ հավելել. «հատկապես, որ վերջին շրջանում շատ է խոսվում մարդկության դեմ գործված ամենադաժան ոճիրներից մեկի' հայոց ցեղասպանության մասին»: Դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն նշել է, որ իրենց գործունեությունն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը, եւ  առաջնային նպատակներից մեկն էլ հենց հետագա ցեղասպանությունների կանխարգելումն է:

Հանրապետության նախագահը եւ Հաագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազը  քննարկել են համագործակցության հնարավորությունները, թե ինչպես դատարանը կարող է օգնել Հայաստանին ավելի պաշտպանված լինելու:

Այս խորագրի վերջին նյութերը