Ապրիլյան «հեղափոխության» օրերին, երբ Փաշինյանին հարց էին տալիս` ո՞վ է պետական, քաղաքական գործչի իր իդեալը, Գանդիին էր հիշում, Մանդելայի անունն էր տալիս...
Անցած մեկ տարվա, հատկապես՝ վերջին 2-3 շաբաթվա՝ բառի բուն իմաստով խելագար անցուդարձը` հիստերիկ, ջղաձիգ հայտարարությունները, որոնցով հանդես է գալիս «ժողովրդի» ոչ բարով վարչապետը, նախապես «կշռադատված» անհավասարակշիռ քայլերն այլ բան են հուշում` Նիկոլի իդեալը Թուրքիայի նախագահ Էրդողանն է։Նույն անսահման ցինիզմը եւ անսանձ պոպուլիզմը, նեղն ընկնելու դեպքում ներսուդրսում թշնամիներ, դավադրություններ փնտրելու, գտնելու եւ օպերատիվ կերպով վնասազերծելու, ռազմական վերնախավի ներկայացուցիչներին ասֆալտին պառկացնելու եւ պատերով տալու նույն մոլուցքը։
Տարբերությունն այն է, որ Հայատանը Թուրքիա չէ եւ չի կարող իրեն Էրդողանի նման ղեկավար ունենալու շքեղություն թույլ տալ. չունի այդ ռեսուրսը։
«Սենսացիոն բացահայտումը», որ «փաշիստական» նկրտումներ հանդես բերող մեր փոքրիկ էրդողանն արեց կառավարության հերթական նիստում, այլ բան չէ, քան Հայաստանը ոստիկանապետություն դարձնելու եւ զանգվածային ռեպրեսիաների թափանիվը գործի դնելու հայտ։
«Որոշ շրջանակներ որոշել են ՀՀ-ում իրականացնել բռնության եւ բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ... Այս հռետորությունը գնալով ավելի կազմակերպված բնույթ է ստանում: Նույնիսկ մենք օպերատիվ տեղեկություններ ունենք, որ այդ շրջանակների որոշ հատվածը որոշել է, այսպես ասած, սեւազգեստ մարդկանց խմբեր ձեւավորել, որոնք քաղաքում կշրջեն եւ որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել, որոշակի լկտի պահվածքով աչքի ընկնել»,-հայտարարեց նա` ինչպես միշտ, անուններ չտալով եւ որեւէ կոնկրետ փաստ չնշելով։
Նպատակն, ըստ նրա, մեկն է` «ցույց տալ, որ, իբր, երկրում հաստատված է անիշխանություն, եւ չկա իրավապահ իրավակարգ, կամ այն թույլ է»։ Բնականաբար, խոսքը չի վերաբերում Սահմանադրական դատարանի մոտ մոլեգնող նիկոլահհշական բետեէռներին, որոնք վարչափեդի «բացահայտումներին» համընթաց՝ պահանջում էին ՍԴ նախագահի եւ անդամների հրաժարականը, հայհոյում ու քաշքշում դատավոր Ալվինա Գյուլումյանին։ Իսկ երբ վերջինիս մի կերպ հաջողվեց ճեղքել այդ օղակը եւ ոստիկանների օգնությամբ հեռանալ դեպքի վայրից, նրան մեղադրեցին «ցույցի մասնակցի նկատմամբ բռնություն գործադրելու» մեջ։ Չենք զարմանա, եթե «հանցագործության մասին» այդ հաղորդումը հիմք ընդունելով` դատախազությունը վաղը գործ հարուցի տիկին Գյուլումյանի նկատմամբ։
Ինչեւէ։ Փաշինյանը խիստ հանձնարարականներ տվեց իրավապահներին` ասաց, որ «թավշյա լինելու» ժամանակներն այլեւս անցել են, եկել է «նման երեւույթներին» ոչ թավշյա` հուժկու եւ շատ կոշտ հակահարված տալու ժամանակը. «Սկսած նրանից, որ Ազատության հրապարակը ինչ-որ մարդիկ ինչ-որ ժամերի փորձում են դարձնել երթեւեկելի գոտի, ավտոմեքենաներով մտնել ճռռիկներ անել, ավտոմեքենաներ վարել մայթերով»:
Եվ քանի որ եղած ուժերով ներսուդրսի բոլոր դավադիրներին հայտնաբերելն ու վնասազերծելը հեշտ բան չէ, պատվիրեց ոստիկանության կազմում հատուկ խումբ ստեղծել, որը «քաղաքացիների այդ ահազանգերին սովորականից 10 անգամ ավելի արագ կարձագանքի եւ արագ միջոցներ կձեռնարկի, որոնք կլինեն տեսանելի հանրության առջեւ»։ Դրա նախադեպը կա` Վանո Սիրադեղյանն էլ «ժուկով, ժամանակով» ՆԳ համակարգում զինված բանդա էր ստեղծել անցանկալի անձանց ահաբեկելու, հարկ եղած դեպքում` վերացնելու համար։
Վերջում Նիկոլը դիմեց Վանեցյանին եւ Օսիպյանին`տե՞ր եք, ջոկո՞ւմ եք` ասածս ինչ է։ Սրանք էլ տմբտմբացրին գլուխները, թե` հրամա՛նքդ, աղա՛, ո՞վ ենք մենք, որ քո ասածին «չէ» ասենք։
Այնպես որ, առա՛ջ։ Տնտեսական հեղափոխությունը չհաջողվեց, դատական համակարգի հեղափոխումը մի օրվա բան չէ, բայց Հայաստանը ոստիկանապետություն դարձնելու սեզոնն այսօրվանից արդեն կարելի է բացված համարել։
Եթե պարզվի, որ այդ «սեւազգեստ մարդկանց խմբերը» չկան ու չեն եղել, հոգ չէ` դրանք կարելի է հորինել, այդ հողի վրա մարդաորս կազմակերպել եւ անցնել զանգվածային ռեպրեսիաների։ Ասված է, չէ՞. մեղադրանք լինի` օբյեկտ միշտ էլ կգտնվի, եւ հակառակը` օբյեկտ լինի, մեղադրանք միշտ կգտնվի։
«Ժողովրդի թշնամիներին» կարելի է փնտրել ոչ միայն փողոցների մայթերին եւ հրապարակներում, այլեւ կուսակցություններում, հանրային սեկտորում, բանակում, դատարաններում, անգամ՝ պետական գերատեսչություններում։ Մի խոսքով, ամենուրեք, որտեղ դեռ կարող են մնացած լինել թաքնված կամ բացահայտ «հակահեղափոխականներ», որոնք վտանգ են ներկայացնում նիկոլապետության համար։
Այդ առումով Փաշինյանը շատ բան ունի սովորելու Էրդողանից։ Գուցե պակասը լրացնելու համար վերելակային մի դիվանագիտություն էլ նրա՞ հետ սկսի...
Կլիենտը նյարդայնացած է և խիստ վտանգավոր
Ապրիլյան «հեղափոխության» օրերին, երբ Փաշինյանին հարց էին տալիս` ո՞վ է պետական, քաղաքական գործչի իր իդեալը, Գանդիին էր հիշում, Մանդելայի անունն էր տալիս...
Անցած մեկ տարվա, հատկապես՝ վերջին 2-3 շաբաթվա՝ բառի բուն իմաստով խելագար անցուդարձը` հիստերիկ, ջղաձիգ հայտարարությունները, որոնցով հանդես է գալիս «ժողովրդի» ոչ բարով վարչապետը, նախապես «կշռադատված» անհավասարակշիռ քայլերն այլ բան են հուշում` Նիկոլի իդեալը Թուրքիայի նախագահ Էրդողանն է։ Նույն անսահման ցինիզմը եւ անսանձ պոպուլիզմը, նեղն ընկնելու դեպքում ներսուդրսում թշնամիներ, դավադրություններ փնտրելու, գտնելու եւ օպերատիվ կերպով վնասազերծելու, ռազմական վերնախավի ներկայացուցիչներին ասֆալտին պառկացնելու եւ պատերով տալու նույն մոլուցքը։

Լիլիթ Պողոսյան