Լրահոս

06.04.2010 16:31


Ալեքսանդր Մանասյան. «Ողջամիտ ժամկետը ժամկետներ չունի»

Ալեքսանդր Մանասյան. «Ողջամիտ ժամկետը ժամկետներ չունի»

Փորձագետ Ալեքսանդր Մանասյանը «Հենարան» մամուլի ակումբում թեև ասել է, որ Վաշինգտոն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունը հայ-թուրքական հաշտեցման գործընթացը վերակենդանացնելու փորձերից մեկն է, սակայն նաև նշել է, որ արձանագրությունների վավերացման գործընթացը ձախողված չէ։

-Բայց Թուրքիան հաստատ ձգձգելու միտում, նպատակներ ունի, որովհետև այդ ընթացքում ինքը նախ առևտրի առարկա է դարձնում իր համաձայնությունը և երկրորդ՝ սպասում է մեզնից սխալ քայլեր ընդհանրապես չվավերացնելու համար։

Փորձագետը նաև կարծում է, որ մինչև 2010թ. ապրիլի 24-ը Թուրքիան չի վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, իսկ դրանից հետո դա կարող է մինչև 2011թ. ապրիլի 24-ը տևել։

-Ողջամիտ ժամկետը ժամկետներ չունի։ Թուրքիան միշտ կարող է ասել՝ ի՞նչ է պատահել. դա պատմական մի այնպիսի բարդ խնդիր է, որ պահանջում է նույնիսկ տարիներ։ Այդտեղ ինքն այդ հարվածները հետ տալու հնարավորություն ունի։ Չես կարող նրան բռնացնել։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը