Լրահոս

06.04.2010 17:26


Այցելություն Հադրութի շրջանի Տումի գյուղ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 6-ին այցելել է Հադրութի շրջանի Տումի գյուղ, որտեղ հանդիպել է համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը ներկայացրեց 2009 թվականին կատարած աշխատանքները և 2010 թվականի անելիքները, որից հետո անմիջական մթնոլորտում տեղի ունեցավ մտքերի փոխանակում համայնքի և երկրի զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ:

Բակո Սահակյանը նշել է, որ գյուղի շենացումը հանդիսանում է հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հայեցակարգի հանգուցային ուղղություններից մեկը, և այստեղ առաջընթաց ապահովելու համար առանցքային նշանակություն ունի աշխատանքների ճիշտ կազմակերպումը, նախաձեռնողական և ստեղծագործական մոտեցում ցուցաբերելը, ինչպես նաև բյուրոկրատական քաշքշուկների հնարավորինս նվազեցումը:

Երկրի ղեկավարը նշել է, որ նման հանդիպումները կկրեն պարբերական բնույթ:

 

Այս խորագրի վերջին նյութերը