Լրահոս

06.04.2010 17:31


Շ. Թորոսյանն ինքն իր դեմ չի գնում

«ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծի (այն դրական եզրակացություն չի ստացել արտաքին հարաբերությունների հանձնաժողովում) քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արթուր Աղաբեկյանը հարակից զեկուցող Շիրակ Թորոսյանին, ով, ի դեպ, հորդորում էր, որ այդ հարցը չմտնի օրակարգ՝ քննարկման, հարց է ուղղել.

-Ես Ձեզ ճանաչում եմ որպես ուղիղ խոսք ասող մարդու. Դուք անձնապես դե՞մ եք այս նախագծին։

-Իմ կոչումն է այս պահին այստեղ ներկայացնել ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի տեսակետը, և ես ներկայացնում եմ այդ տեսակետը։ Ավելացնեմ նաև, որ ես ինքս իմ դեմ երբեք չեմ գնում,-պատասխանել է Շիրակ Թորոսյանը։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը