Լրահոս

06.04.2010 17:47


ՀՅԴ–ն 11 կետից բաղկացած հարցում է ուղարկել կառավարությանը

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ԱԺ հայտարարությունների ժամին խոսելով ՀՀ-ում գազի մատակարարման և սակագների մասին՝ ասել է, թե 11 կետից բաղկացած հարցում է ուղարկել կառավարությանը։

-Այնտեղ հարցադրումներ կան, թե ինչպես է ստացվել, որ երկու խոշոր ընկերություններ ստանձնել են գազի մատակարարման իրավունքը, երկրորդը վերաբերում է ՀՀ մտնող և ՀՀ-ում շրջանառվող գազի հնարավոր ծավալներին, սպառողների համար գնի սահմանման ընթացակարգերին և հիմնավորումներին,-նշել է նա։

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ իրե՛նց խնդիրն է կարողանալ  քննարկել և լուծումներ տալ հարցերին, ոչ թե փորձել ուղղել հետևանքները։

-Ինչպես կառավարությունն է փորձում կենսաթոշակների և սոցիալական նպաստների բարձրացմամբ ուղղել այդ հետևանքները։ Մեր ցանկությունն է այս համակարգում ունենալ մեր սպառողների շահերին համապատասխան գազի մատակարարման համակարգ, և որևէ մեկի մտքով չանցնի, որ հնարավոր է Հայաստանում իրականացնել այնպիսի քաղաքականություն, որի արդյունքում սպառողներն օրեցօր ավելի ցածր կենսամակարդակ արձանագրեն,-նշել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը