Լրահոս

06.04.2010 17:51


Ադրբեջանի ԱԳՆ–ն պատասխանել է Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությանը, որ ԼՂ-ի խնդրի կարգավորման հարցում պաշտոնական Երևանի համար գլխավոր խնդիրը ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է, և այդ իրավունքը կյանքի կոչելը, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովն այսպես է պատասխանել.

«Պարոն Նալբանդյանը, ինպես և պարոն Սարգսյանը, հավանաբար գիտի, որ մադրիդյան նորացված սկզբունքներում 3 սկզբունք է դրված՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և պետության ինքնիշխանություն, ազգերի ինքնորոշման իրավունք։ Ազգերի ինքնորոշման իրավունքն ինքնին բխում է անկախ պետությունների տարածքային ամբողջականությունից և կարող է որոշվել միայն այդ երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում։ Հակառակ դեպքում դա հակասում է տարրական տրամաբանությանը»։

 

Այս խորագրի վերջին նյութերը