Անահիտ Բախշյանի հայտարարությունը ապրիլի 6-ի նիստում.
Օրերս «Ժառանգություն» կուսակցությունը բովանդակ հայ ժողովրդի հետ մեկտեղ, խիստ անհանգստացած լինելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ արցախյան խնդիրների շուրջ տեղի ունեցող հնարավոր վտանգավոր զարգացումներից, կոչ արեց իշխանական եւ ընդդիմադիր գործող ուժերին առանց նախապայմանների նստել կլոր սեղանի շուրջ եւ, սեղանին դնելով հասարակությանը հուզող բոլոր հիմնական խնդիրների վերաբերյալ ընդդիմադիր ու իշխանական ուժերի տեսակետները, փորձել գալ ընդհանուր հայտարարի մի շարք կարեւորագույն հարցերում:
Կլոր սեղանը կարող է լինել առաջին քայլը' ազգային միասնության առավել լայն' քաղաքական, քաղաքացիական եւ հոգեւոր ձեւաչափի կայացման ուղղությամբ եւ կխթանի ժողովրդավարական բարեփոխումները:
Մեր այս առաջարկի վերաբերյալ հնչած առաջին արձագանքները տխուր մտորումների տեղիք են տալիս: Ինչպես դիպուկ նկատեց իմ գործընկեր Ստեփան Սաֆարյանը, տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունը պատրաստ է ցանկացած զիջում անել արտաքին ուժերին, միայն թե որեւէ զիջում չանի սեփական երկրի ընդդիմությանը, քաղաքացիական հասարակությանը, շարքային քաղաքացիներին, որը կուժեղացներ պետությունը եւ ավելի իրական կդարձներ արտաքին ճակատում Հայաստանի Հանրապետության ազգային շահերի տեսակետից վտանգավոր որեւէ զիջում չանելու հնարավորությունը:
Իմ կողմից ավելացնեմ, որ ընդդիմադիր որոշ գործիչներ էլ այս վտանգավոր պահին, պատրաստ են մի կողմից խրախուսել իշխանությանն արտաքին զիջումներ անելու ուղղությամբ, մյուս կողմից էլ հրահրել սոցիալական պայթյուն: Հիրավի, երկու այս անզիջում ուժերի ձեռքին Հայաստանը կարող է հայտնվել 1920թ. Ղարսի ամրոցի հանձնմանը համանման աղետի եզրին, որի հաջորդ արարը պետականության կորուստն է: Ես բոլորին սթափության կոչ եմ անում:
Ինչ մեղքս թաքցնեմ, Սերժ Սարգսյանի' որպես ՀՀ նախագահ, պաշտոնավարման անցնելուց հետո ներսումս թաքուն հույս էի փայփայում, որ նա կփորձի արմատական բարեփոխիչ քայլեր կատարել եւ դրանով իսկ հասարակությանն ասել, որ ինքը մարտիմեկյան արյունոտ քայլերի համախոհը չէր, որ ինքն այսուհետ իր գործողություններով փորձելու է մեղմել քաղաքական, սոցիալական լարվածությունը, որ ինքը, ինչպես հայտարարեց 2008-ի ապրիլի 9-ին, իսկապես Հայաստան պետության բոլոր քաղաքացիների նախագահն ու սահմանադրական ազատությունների եւ իրավունքների երաշխավորն է: Ցավոք, 2-րդ նախագահի արյունոտ հրամաններին ոչ միայն գնահատական չտրվեց, այլ նաեեւ մեր քաղաքացիների սահմանադրական իրավունքների ու ազատությունների վերականգնմանն ուղղված քայլերը դեռեւս չեն երեւում:
Ազգային կոնսոլիդացիայի ուղղությամբ քայլեր անելու փոխարեն ի՞նչ է կատարվում այսօր:
Այն ուժերը, ովքեր 2 տարի առաջ հերքում, անհիմն էին համարում Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին լուրերը, այսօր սկսում են հիմնավորել ու արդարացնել մի մարդու վերադարձ, որի կառավարման 10 տարիների ընթացքում Հայաստանում վերջնականապես հաստատվեց մինչ այդ ձեւավորված ավտորիտար իշխանական բուրգը, ով ոչ մի եզր չուներ Սահմանադրությամբ ամրագրված ժողովրդավարության, օրենքի իշխանության, արդարադատության հետ, ով պետության հաշվին դիզեց հսկայական հարստություն եւ վերջապես մեր պատմության մեջ նրա անունը անխզելիորեն կապվեց հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի հետ: Անառարկելի է, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը որեւէ պետական պաշտոնի, կարող է մեծ հարված հասցնել արտաքին եւ ներքին հուժկու մարտահրավերներին' ազգային կոնսոլիդացիայի դեռեւս պահպանվող փխրուն հնարավորությանը ընդառաջ:
Անահիտ Բախշյանը բոլորին սթափության կոչ է անում