Լրահոս

06.04.2010 18:22


Արտյուշա Շահբազյան. «Որևէ մեկը կարո՞ղ է իր վրա վերցնել այդպիսի մի պատասխանատվություն...»

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը խորհրդարանում ներկայացնելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ կարծիքը՝ հայտարարել է, թե խորհրդարանական մեծամասնությունը, հնարավորություն ունենալով որևէ պահի դեմ քվեարկությամբ մերժել օրինագծի ընդունումը, նույնիսկ ժլատություն է ցուցաբերում թույլ տալ հարցում, որ օրինագիծը մտնի խորհրդարան՝ քննարկման։

-Եթե այդ արձանագրությունները վավերացնողը Ազգային ժողովն է, ուրեմն նա էլ պետք է ունենա վավերացման վերապահումներ առաջադրելու ինստիտուտ։

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն էլ, անդրադառնալով նույն հարցին, ասել է, թե արտաքին քաղաքականության վերաբերյալ ամբողջ պատասխանատվությունն ընկած է մեկ մարդու՝ ՀՀ նախագահի վրա.

-Ավելի հեշտ չի՞ լինի այդ պատասխանատվությունը կիսել։ Վերջերս մի համեմատություն արեցի Սասունցի Դավթի հետ. որևէ մեկը կարո՞ղ է իր վրա վերցնել այդպիսի մի պատասխանատվություն՝ միայնակ տնօրինել ազգի ճակատագիրը։ Ավելի լավ չէ՞ այդ պատասխանատվությունը կիսել։

Ապա Ա. Շահբազյանն օրինակ է բերել Էրդողանի հայտարարությունը, երբ վերջինս ասել էր, թե ինքը չի կարող երաշխավորել արձանագրությունների վավերացումը, քանի որ իրենք ունեն խորհրդարան, և խորհրդարանն է որոշելու վավերացնելու ճակատագիրը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը