Լրահոս

06.04.2010 18:32


ՀԱԿ հանրահավաքը մեկնարկել է

ՀԱԿ հանրահավաքը մեկնարկել է

Քիչ առաջ մեկնարկել է Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը։ Բացման խոսքում ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը նշել է, որ շուրջ մեկ ամիս է անցել ՀԱԿ վերջին հանրահավաքից, սակայն ոչ մի լուծում չի տրվել իրենց բարձրացրած որևէ խնդրի։

«Ավելին՝ գազի սակագինը բարձրացել է, և դրա հետ միասին  բարձրացել են բազմաթիվ ապրանքների գներ»,-ասել է ՀԺԿ քարտուղարը։ Անմիջապես նրանից հետո ելույթ է ունեցել Քաղբանտարկյալների կանանց կոմիտեի նախագահ Մելիսա Բրաունը, ով Ալիկ Արզումանյանի կինն է։ Նա նշել է, որ այլևս քաղբանտարկյալի կին չէ, քանի որ իր ամուսինը դուրս է եկել բանտից, սակայն իր ընկերուհիների ամուսինները շարունակում են մնալ քաղբանտարկյալի կարգավիճակում։ Մելիսա Բրաունը նշել է, որ հանդիպել է մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող եվրոպական կառույցների ներկայացուցիչների հետ և ներկայացրել է նրանց բոլոր խնդիրները։ Նա նաև ընդգծել է, որ նույն այդ կառույցների ներկայացուցիչների համար, ովքեր ներկա պահին Հայաստանում են, իշխանությունները թատերական բեմականացում են պատրաստել՝ դուրս բերելով ոստիկաններին Մատենադարանին հարող տարածքից։

Այս խորագրի վերջին նյութերը