«Կարճ ժամանակ անց սևի ու սպիտակի տեխնոլոգիան աշխատելու է վարչապետի դեմ». քաղտեխնոլոգ
168.am-ի հարցազրույցը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ
–Պարոն Բադալյան, ինչո՞ւ է ժամանակ առ ժամանակ շրջանառության մեջ դրվում «սևերի» թեման, սա քաղաքական ի՞նչ տեխնոլոգիա է։ Այս անգամ վարչապետը հորդորեց սևազգեստներին ծաղկավոր «բաբոչկաներ» տալ, սա ի՞նչ է ենթադրում։
–Վարչապետի այս գործողություններն ավելի շատ կարող է բացատրել քաղաքական հոգեբանը։ Ինչևէ, դեռևս նախորդ տարի մայիսին՝ վարչապետը գալով իշխանության գլուխ, հենց այդ ժամանակ սկսեց սևերի և սպիտակների բաժանման գործընթացը՝ մարդկանց բաժանելով հեղափոխականների և հակահեղափոխականների: Պարզապես այդ բնորոշումները հետագայում տարբեր անվանումներ ստացան։ Գալով իշխանության՝ այս մեթոդը Փաշինյանն օգտագործում էր զուտ իր լեգիտիմությունն ամրապնդելու համար: Խոսքը վերաբերում է մինչև նախորդ տարվա Ազգային ժողովի ընտրություններին։ Երբ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ առաջ քաշվեց սևերի և սպիտակների գաղափարը, սա արդեն քաղաքական տեխնոլոգիաների շարքից էր, այն է՝ մոբիլիզացնել կողմնակիցներին՝ սպիտակներին, և հնարավորություն ստանալ հաղթանակ տանել ընտրություններում։ Այսինքն՝ այս տարաբաժանումները տարբեր ժամանակներ տարբեր նպատակներ են հետապնդել՝ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հաղթանակ տանելու համար դրվեց սևերի ու սպիտակների գաղափարը, իսկ ԱԺ ընտրություններում՝ հեղափոխականների և հակահեղափոխականների։
Ընտրություններից հետո էլ, սկզբում այդ ամենն օգտագործվում էր ներդրումների բացակայությունն արդարացնելու համար։ Եթե չկա երկրի զարգացման հայեցակարգ, դրական օրակարգ, ապա բնական է, որ պետք է ձևավորեն բացասական օրակարգ, որպեսզի կողմնակիցները նրա կողքին մնան։
Բացասական օրակարգն ինքն իրեն ձևավորվում է, եթե անընդհատ սկսում են թշնամիներ փնտրել, որպեսզի կողմնակիցներն անընդհատ այդ թշնամիներին հարվածեն։
Օրինակ՝ նախկինում նման թշնամի էին հանրապետականները, ընտրություններից հետո դարձան նրանք, ովքեր տրանսգենդերի ելույթից հետո սկսեցին քննադատել, այնուհետև՝ ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանը», դատական համակարգը, որը շրջափակել էին, և այս ամենի արդյունքը լինում է այն, որ Ազատության հրապարակում հայտնվում են մարդիկ, որոնք Արցախի նախագահի «գլուխը քարով ջարդելու» կոչեր են անում։
Վարչապետն այնքան է խոսել սև ուժերի մասին, որ, ամենայն հավանականությամբ, սկսել է դրան հավատալ, որ կան դավադիր ուժեր, որոնք անընդհատ ուզում են իրեն իշխանությունից հեռացնել։ Նման մեթոդները կարող են օգտագործվել կարճ ժամանակում, երկար ժամանակ նման մեթոդների դիմելու հետևանքը կարող է բացասական արդյունքը լինել։
–Վարչապետի հայտարարությունից հետո հաճախ ենք լսում, որ ոստիկանությունը Երևանի փողոցներում «ռեյդ» է իրականացնում և բռնում սևազգեստներին։ Սա այդ մեթոդի բացասական արդյունքը չէ՞։
–Նշված իրադարձությանն այդքան էլ ծանոթ չեմ։ Բայց սա սովորական հայկական ավանդույթ է, երբ իրավական համակարգի ներկայացուցիչներն ուղղակի կատարում են անմիջական ղեկավարի հանձնարարությունը, հակառակ դեպքում՝ կմտածեն, որ ոստիկանությունում և ԱԱԾ-ում էլ կան դավադիր ուժեր, որոնք չեն կատարում վարչապետի հանձնարարությունները։ Այդ պատճառով էլ նրանք մեկ-երկու օր գործողություններ են իրականացնում, որից հետո ամեն ինչ ավարտում են։
Եթե այդ կառույցները ոչինչ չանեն, կստացվի, որ վարչապետը սուտ է ասել, իսկ ըստ վարչապետի՝ ինքը չի կարող սուտ ասել, միշտ ճիշտն է ասում։
Հիշեք, երբ վարչապետը խոսեց ֆեյքերի մասին, արդյունքում՝ ԱԱԾ-ն կալանավորեց մեկ անձի, որից հետո թեման փակվեց։ Նրանք էլ են երևի հասկացել, որ այս ամենը վարչապետի մոտ մոլուցք է դարձել՝ ամեն ինչի մեջ դավադիրներ փնտրելը։ Չեմ կարծում՝ այս ամենը հետագա զարգացումներ ունենա, որովհետև այդ սևերը հաճախ փոխվում են՝ այս երկու օրը սևազգեստներն են թշնամիներ, վաղը կարող է ծաղկավոր շապիկավորները դառնան թշնամի։
–Քաղաքական այս տեխնոլոգիան որքա՞ն ժամանակ կիրառելի կլինի, և հանրությունը դեռ որքա՞ն ժամանակ այն կընդունի։
–Այս սևերի ու սպիտակների տեխնոլոգիան որոշ ժամանակ աշխատում էր, քանի որ երկրում տեղի էր ունենում հեղափոխություն, դրանից հետո հեղափոխական էյֆորիան որոշ ժամանակ նույնպես աշխատում էր։ Սակայն, երբ որոշակի ժամանակ անցնում է, և հեղափոխական էյֆորիան վերանում է, այդ տեխնոլոգիաներն արդեն չեն աշխատում։
Այսօր Հայաստանում հեղափոխական էյֆորիան ամբողջապես վերացած է։ Այն պայմանները, որոնք կարող են սևերի և սպիտակների տեխնոլոգիան ապահովել, այսօր չեն աշխատում։ Դրա ապացույցը դատարանների շրջափակումն էր, որի ժամանակ կային մոտավորապես 2000 մարդ՝ մարզերում և մայրաքաղաքում, նույնն էլ Աբովյանում քարոզարշավի ժամանակ էր, իսկ նախորդ տարի հոկտեմբերի 2-ին ԱԺ-ի մոտ հազարավոր մարդիկ հավաքվեցին։
Պարզ է, որ կարճ ժամանակ անց, օրինակ՝ աշնանը, այդ սևի ու սպիտակի տեխնոլոգիան աշխատելու է վարչապետի դեմ։ Այսինքն՝ քաղաքական այս տեխնոլոգիան նման հատկություններ ունի, եթե այն սխալ են օգտագործում, սկսում է իրենց դեմ աշխատել։
–Իսկ երկրի ներսում թշնամիներ փնտրելով՝ չե՞ն անտեսում արտաքին թշնամուն։
–Ընդհանրապես երկրի ներսում թշնամի չի լինում, կարող է լինել միայն մեկ թշնամի՝ օտարերկրյա գործակալները, որոնք կարող են լրտեսական գործունեություն իրականացնել Թուրքիայի կամ Ադրբեջանի համար։
Իսկ եթե փորձում են երկրի ներսում թշնամիներ փնտրել, դա նույն սևի ու սպիտակի տեխնոլոգիան է, ուղղակի այն ստացել է թշնամի անվանումը։ Եթե շարունակեն երկրի ներսում թշնամիներ փնտրել, այդ ամենը կթուլացնի հասարակության դիմադրողականությունը, և հասարակությունը կարող է դրանից նյարդայնանալ, որը կարող է պատճառ հանդիսանալ, որ նա կորցնի իր աչալրջությունը երկրից դուրս։ Մեր թշնամին երկրից դուրս է՝ Ադրբեջանն ու Թուրքիան են։