Լրահոս

06.04.2010 19:18


«Ժառանգություն»-ը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հանձնակատարի հետ

Այսօր «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ նույնանուն խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ԵՄ երեւանյան գրասենյակում հանդիպեցին Եվրոպական Միության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը: Մարտիրոսյանը եւ Սաֆարյանը հյուրերին հակիրճ ներկայացրին «Ժառանգություն» կուսակցության ծրագրային ու գաղափարական մոտեցումները, ինչպես նաեւ' պատկերացումները Հայաստանի ապագայի եւ առկա արտաքին ու ներքին խնդիրների լուծման վերաբերյալ: Պատգամավորները հանձնակատարին փոխանցեցին նաեւ կուսակցության կողմից պատրաստված ամփոփագիրը' Հայաստանում անհապաղ իրականացման ենթակա քայլերի ու բարեփոխումների մասին, որոնք ներառում են քաղբանտարկյալների ազատ արձակումը, լրատվամիջոցների եւ խոսքի ազատության ապահովումը, դատական  համակարգի ու քրեական օրենսգրքի բարեփոխումները եւ այլ հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը