Լրահոս

06.04.2010 19:17


Վահագն Խաչատրյան. «Դատարան է ներկայացվել մի փաստաթուղթ, որի տակ ստորագրել է 7200 բաժանորդ»

Վահագն Խաչատրյան. «Դատարան է ներկայացվել մի փաստաթուղթ, որի տակ ստորագրել է 7200 բաժանորդ»

Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքի ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը հայտարարել է, որ այսօր վարչական դատարան են ներկայացրել գազի գնի թանկացման հետ կապված հայց։ Դատարան է ներկայացվել մի փաստաթուղթ, որի տակ ստորագրել է 7200 բաժանորդ։ Վ. Խաչատրյանը նշել է, թե Հայաստանի իշխանությունները շարունակում են թալանել հայ ժողովրդին և պայքարել սեփական ժողովրդի դեմ։ Նա նշել է, թե այդ պայքարն սկսվել է դեռևս երկու տարի առաջ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններով, շարունակվել մարտի 1-ով ու հիմա էլ տեղափոխվել տնտեսական դաշտ։

-Հանրային ծառայությունները կարգավորող կոչվող հանձնաժողովը և Հայաստանի իշխանությունները պարզապես թալանում են մեզ, գրպանում մեր փողերը և չեն թողնում, որ զարգանա էներգետիկայի համակարգը,-ասել է Վահագն Խաչատրյանը։

Նա հայտարարել է նաև, թե իշխանություններն այսպես շարունակելու են թալանել հայ ժողովրդին այնքան ժամանակ, մինչև մարդիկ դուրս չգան իրենց տներից և չպայքարեն հանուն իրենց իրավունքների։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը