Լրահոս

06.04.2010 20:07


Կոչ է արվել ազատ արձակել քաղբանտարկյալներին

Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ ներկա են եղել նաև Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի անդամները։ Ֆեդերեցիայի նախագահն իր ելույթում ողջունել է հանրահավաքի մասնակիցներին և ասել, որ ողջ աշխարհն այսօր ներկա է և պաշտպանում է Հայաստանում մարդու իրավունքները։ Նա նշել է, որ իրենք կոչ են անում Հայաստանի իշխանություններին՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին։

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի տարբեր անդամներ հանդես են ելույթներով ու նշել, թե Հայաստանում իրենք ներկա են 151 երկրներից, ու իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ու միանում հանրահավաքի մասնակիցներին, որպեսզի մի շղթա ստեղծեն ու պահանջեն ազատություն քաղբանտարկյալներին։

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին ու ավելացրել, թե անհապաղ պետք է ազատ արձակվեն Հայաստանի բանտերում գտնվող 14 քաղբանտարկյալները։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը