Լրահոս

17.11.2010 10:37


Մ. Ահմադինեջադ. «Իրանը պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության լուծմանը»

Մ. Ահմադինեջադ. «Իրանը պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության լուծմանը»

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է բանակցությունների, արդարության և փոխադարձ հարգանքի պայմաններում։ Այս մասին «Լիդեր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը։

-Տարածաշրջանի ժողովուրդները պետք է խաղաղության և բարեկամության մեջ ապրեն։ Մենք հարևաններ ենք և չենք կարող ժխտել դա։ Դա աշխարհագրություն և պատմություն է։ Եթե մենք փորձենք լուծել մեր խնդիրները արդարությամբ և բերեկամաբար, բոլոր խնդիրները կգտնեն իրենց լուծումը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումն էլ հնարավոր է բանակցությունների, արդարության և փոխադարձ հարգանքի պայմաններում,-ասել է Իրանի նախագահը։

Պատասխանելով Հայաստանի կողմից ԼՂ հարցում Իրանի միջնորդության առաջարկը մերժելուն'  Ահմադինեջադն ասել է.

-Առաջին քայլերը մեր կողմից արվել են։ Եթե արդյունքի չհասնենք, ապա մենք այլ քայլեր կձեռնարկենք։ Մեր կարծիքով տարածաշրջանի խնդիրը պետք է լուծվի տարածաշրջանի շրջանակներում։ Այդպիսի հարցերին արտասահմանցիների միջամտությունը էլ ավելի կխորացնի հակամարտությունը։ Դա ցույց է տալիս պրակտիկան։ Թող բանակցություններն անցկացվեն, տա՛ Աստված, իրավիճակից դուրս գալու այլ ելքեր գտնվեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը