Լրահոս

07.04.2010 09:40


Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ կանայք,

Շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ։

Մաղթում եմ ձեր ընտանիքներին սեր ու ջերմություն, արժանավոր զավակներ. թո՛ղ օջախի պահապան ու տիրուհի լինելուց զատ, այսուհետ առավել ընդ­գրկված լինեք մեր երկրի պետական, հասարա­կական ու քաղաքական կյանքում, թո՛ղ ձեր հոգատար եւ ուշադիր հայացքի ներքո լինեն նաեւ այնպիսի խնդիրներ, որոնք ավանդաբար համարվել են տղամարդկանց մենաշնորհը։

Մենք վստահում ու հավատում ենք ձեզ, ձեր շնորհներին ու կարողություններին եւ գարնանային այս գեղեցիկ առիթը օգտագործում ենք կրկին խոստո­վանելու մեր սերն ու հիացմունքը ձեր հանդեպ, ձեր գեղեցկության ու հմայքի, ձեր գործի ու նվիրումի հանդեպ։

Մենք անելու ենք հնարավորը հանուն այն երջանկության ու ապահովության, որին դուք հիրավի արժանի եք»։

Այս խորագրի վերջին նյութերը