Ստեփան Դեմիրճյան. «Պետք չէ հիմա ֆիքսվել ժամկետների վրա»
-Նախ հստակեցնեմ, որ ընդդիմությունը նոր չէ, որ պահանջում է արդար համապետական ընտրություններ անցկացնել։ Սա նոր պահանջ չէ։ Եթե դուք հիշում եք, ներկայացվեց այլընտրանքային ծարգիր ԵԽԽՎ-ին, և սա սկզբունքային մոտեցում է, և պետք չէ հիմա ֆիքսվել ժամկետների վրա,-«7օր»-ի հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ քայլեր է պատրաստվում անել ՀԱԿ-ը, եթե մինչև սեպտեմբեր իշխանափոխություն տեղի չունենա՝ ասել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիճյանը։
Նրա խոսքերով՝ համապետական նոր ընտրություններ որքան շուտ տեղի ունենան, այնքան շատ մեր երկիրը դրանից կշահի։
-Ընտրությունները մեզ համար ինքնանպատակ չեն։ Մենք չենք ուզում, որ երկիրն անվերջ ընտրությունների մեջ լինի, բայց մենք ուզում ենք վերջ տալ ընտրությունները կեղծելու արատավոր պրակտիկային։ Այ, սրան պետք է վերջ տալ։ Այս պահանջը ուժի մեջ է, և, բնականաբար, ընդդիմությունը հետամուտ է լինելու դրա իրականացմանը։ Հիմա շատ է խոսվում իշխանություն-ընդդիմություն երկխոսության մասին, բոլորն են խոսում այն մասին, որ անհրաժեշտ է առողջացնել քաղաքական դաշտը, հասարակական կյանքը։ Ուրեմն ասեմ, որ լավագույն երկխոսությունն արդար ընտրություններ անցկացնելն է։ Դրա միջոցով կձևավորվի թե՛ իշխանություն, թե՛ ընդդիմություն, և կմտնենք բնականոն հունի մեջ,-նշել է Ստեփան Դեմիրճյանը։

7or.am