Լրահոս

07.04.2010 11:45


Դ. Շահնազարյան. «Սա է այն միակ ծարգիրը…»

Դ. Շահնազարյան. «Սա է այն միակ ծարգիրը…»

Հայ ազգային կոնգրեսն իր նախորդ՝ մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ հայտարարություն էր արել, թե մինչև սեպտեմբեր պետք է իշխանափոխություն  լինի։

«7օր»-ը փորձել է ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանից պարզել, թե ի՞նչ քայլեր է պատրաստվում անել ՀԱԿ-ը, եթե մինչև սեպտեմբեր իշխանափոխություն չլինի։ Մեզ հետ զրույցում նա նշել է, թե ցավում է, որ մամուլում շատ հաճախ այդ ժամանակացույցը ճիշտ չի ներկայացվում։

-Այդ ժամանակցույցը, որը ներկայացված էր, քայլերի հերթականություն էր, որը ՀԱԿ-ը առաջարկել է ԵԽԽՎ-ին՝ ի պատասխան նրանց կոչի, որ Հայաստանը պետք է ներկայացնի նման ժամանակացույց։ Դուք գիտեք, որ իշխանություններն էլ են դա ներկայացրել։ Դա ոչ թե Կոնգրեսը իր առաջ քաղաքական խնդիր է դրել այդ ժամկետում, այլ առաջարկել էր քայլերի այդ հերթականությունը ԵԽԽՎ-ին։ Ակնհայտ է, որ իշխանություններն էլ են ներկայացրել իրենց ծրագրերը, որով հերթական անգամ փորձում են հիմարացնել ԵԽԽՎ-ին, մանավանդ ԵԽԽՎ-ում շատ մարդիկ կան, որ ուրախ կլինեն, որ ինչ-որ առիթով իրենց խաբեն։ Սա  է իրավիճակը, բայց սա է այն միակ ծարգիրը (այդ ժամանակցույցի մասին է խոսքը), որը Հայաստանը դուրս կբերի այս օրեցօր խորացող քաղաքական ճգնաժամից։ Նորից ասեմ, որ դա ոչ թե Կոնգրեսը դրել է իր համար որպես առաջիկա խնդիր ու ամեն ինչ անելու է այդ խնդիրը լուծելու համար, այլ սա այդ ժամանակացույցի կետերից մեկն է, որը ներկայացված է,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը