Լրահոս

07.04.2010 11:57


Զոհ և ծանր վիրավորներ ավտոպատահարից

Ապրիլի 6-ին, ժամը 12.15-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Գյումրի ավտո­ճանապարհի 57-րդ կմ-ում' Ներքին Բազմաբերդ գյուղի մոտ, տեղի է ունեցել ավտոպատահար, կա զոհ և վիրա­վորներ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշ­վարկ:

Դեռեւս չպարզ­ված հանգամանքներում իրար են բախվել «Ռենջ Ռովեր» մակնիշի WVB501 Վրաս­տանի պետհամարանիշով եւ «ԲՄՎ» մակնիշի 09 ԼՕ 062 պետհամարանիշով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, Երևանի բնակչուհի, 1951 թ. ծնված Անահիտ Անդրեասյանը տեղում մահացել է:

«Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդ' ՌԴ Սոչի քաղաքի բնակիչ, 1982 թ. ծնված Խաչատուր Նորվարդյանը եւ ուղեւոր' Վրաստանի Հանրապետության Ախալքալաք քաղաքի բնակչուհի, 1984 թ. ծնված Լիաննա Աբաջյանը տեղափոխվել են Թալինի հիվանդանոց:

Հրշեջ-փրկարարների ուժերով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդ' Երեւանի բնակիչ, 1985 թ. ծնված Տիգրան Թովմասյանը եւ ուղե­ւորներ' Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի  բնակիչ, 1987 թ. ծնված Կարեն Հակոբյանը, Գյումրիի բնակչուհի, 1979 թ. ծնված Հասմիկ Պետրոսյանը եւ Գավառի բնակիչ, 1985 թ. ծնված Հակոբ Մարուխյանը, որոնք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի հիվանդանոց:

Ավելի ուշ Խ. Նորվարդյանը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել հիվանդանոցից:

Տ. Թովմասյանը տեղափոխվել է Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Հ. Մարուխյանը տեղափոխվել է Երեւանի «Արմենիա», իսկ Լ. Աբաջյանը եւ Հ. Պետրոսյանը' «Էրեբունի» բժշկական կենտրոններ: Ըստ բժիշկների' նրանց վիճակը ծանր է:

Այս խորագրի վերջին նյութերը