Ապրիլի 7-ին մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Հայաստանում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հատուկ բանագնաց Ֆերիդուն Սինիրլիօղլուն, որին ընդունելու են հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և ինքը՝ Էդվարդ Նալբանդյանը։
Ուշագրավ է, որ Սինիրլիօղլուն այցելել է Հայաստան ԱՄՆ ում ապրիլի 12-13-ը կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովի նախաշեմին։ Արդեն հայտնի է, որ գագաթնաժողովի շրջանակում տեղի կունենա Բարաք Օբամա-Սերժ Սարգսյան հանդիպումը։ Չնայած Օբամա-Սարգսյան-Էրդողան եռակողմ հնարավոր հանդիպման մասին շրջանառվող լուրերի, Սպիտակ տան մամուլի քարտուղար Ռոբերտ Գիբսն ասել է, որ նման ձևաչափով հանդիպում նախատեսված չէ։ Իսկ Թուրքական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ ապրիլի 12-13-ը Վաշինգտոնում Թուրքիայի վարչապետ ՌեջեփԷրդողանը Հայաստանի նախագահին փոխանցելու է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի համար անհրաժեշտ է երկու կողմի ղեկավարների ուժեղ կամքը, արձանագրությունների վավերացման համար անհրաժեշտ է կանգնեցնել Սփյուռքի գործողությունները և համատեղ խոսել Մինսկի գործընթացի վերաբերյալ:
Հայաստանում է Էրդողանի հատուկ բանագնացը
Ապրիլի 7-ին մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Հայաստանում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հատուկ բանագնաց Ֆերիդուն Սինիրլիօղլուն, որին ընդունելու են հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և ինքը՝ Էդվարդ Նալբանդյանը։
Ուշագրավ է, որ Սինիրլիօղլուն այցելել է Հայաստան ԱՄՆ ում ապրիլի 12-13-ը կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովի նախաշեմին։ Արդեն հայտնի է, որ գագաթնաժողովի շրջանակում տեղի կունենա Բարաք Օբամա-Սերժ Սարգսյան հանդիպումը։ Չնայած Օբամա-Սարգսյան-Էրդողան եռակողմ հնարավոր հանդիպման մասին շրջանառվող լուրերի, Սպիտակ տան մամուլի քարտուղար Ռոբերտ Գիբսն ասել է, որ նման ձևաչափով հանդիպում նախատեսված չէ։ Իսկ Թուրքական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ ապրիլի 12-13-ը Վաշինգտոնում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Հայաստանի նախագահին փոխանցելու է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի համար անհրաժեշտ է երկու կողմի ղեկավարների ուժեղ կամքը, արձանագրությունների վավերացման համար անհրաժեշտ է կանգնեցնել Սփյուռքի գործողությունները և համատեղ խոսել Մինսկի գործընթացի վերաբերյալ:
7or.am