Լրահոս

07.04.2010 14:26


ՀԱԿ անդամ. «Արտահերթ ընտրություններ պետք է լինեին երեկ չէ առաջին օրը»

ՀԱԿ անդամ. «Արտահերթ ընտրություններ պետք է լինեին երեկ չէ առաջին օրը»

Անդրադառնալով հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում արտահերթ համապետական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսի առաջարկին՝ ՀԱԿ անդամ Հովհաննես Իգիթյանն այսօր «Փաստարկ» ակումբում ասել է.

-Արտահերթ ընտրություններ պետք է լինեին երեկ չէ առաջին օրը, եթե վտանգը, որը որ ես և շատերն են հասարակության մեջ զգում, զգային այն մարդիկ, որոնցից կախված է՝ ընտրությունները կլինեն, թե՞ ոչ։ Ես այդպես եմ պատկերացնում, որ ընտրություններ պետք է լինեն այն ժամանակ, երբ որ իշխող ուժը կհասկանա, որ այս գործընթացը տանում է անդառնալի, ոչ բարենպաստ մի իրավիճակի։ Եթե իրենց նպատակն իրենց տեղում աշխատել և բիզնես անել, գումարներ աշխատելն է, ապա ես չեմ կարծում, որ նրանք գնալու են այդ քայլին։ Բայց եթե նրանք իրոք մտահոգված են նույն ձևով, ինչպես որ ես կամ իմ գործընկերները՝ ԼՂ-ի լուծման կամ հայ-թուրքական զարգացումներով, նրանք պետք է առնվազն պառլամենտի նոր ընտրություններով փորձեն նոր դրական լիցք հաղորդել այս գործընթացին՝ գոնե ցույց տալով, որ մենք ունենք մի պառլամենտ, որն արտացոլում է հասարակության տարբեր շերտերի կարծիքները։ Իսկ եթե դուք նկատի ունեք, որ ժողովուրդը փողոց դուրս կգա և կստիպի ուժով, չեմ կարծում, որ սրանով հնարավոր է այսօր ստիպել իշխանություններին՝ հրաժարական տալ և նոր ընտրությունների գնալ։ Նոր ընտրություններն անում են այն ժամանակ, երբ որ գիտակցում են, որ այդ քայլն անհրաժեշտ է, այլ ոչ թե՝ մի քանի հոգու գործից հանել և այլ մարդկանց գործի նշանակել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը