Լրահոս

07.04.2010 14:08


Կարեն Վարդանյան. «Այդ կտուրները, լինեն փայտից, թե մոնոլիտ բետոնից, կկոտրե՛նք...»

Խորհրդարանում այսօր քննարկվում է պատգամավոր Կարեն Վարդանյանի հեղինակած «Հսկիչ նշաններիմիջոցով տեսաձայնայինմագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Կարեն Վարդանյանն ամբիոնից հայտարարել է, թե «օրենքը սահմանում է մշակույթի և արվեստի գործիչների նաև համակարգչային ծրագրերի արտադրողների ստեղծագործությունները, որոնք տեսաձայնային սկավառակների տեսքով են, պետք է պարտադիր դրոշմավորվեն հսկիչ նշաններով, այսինքն' դրաշմապիտակներով»:
-Պարտադիր դրոշմավորման ենթակա չեն մարդասիրական օգնության, բարեգործական շրջանակներում ներմուծված և անհատույց բաշխման ենթակա սկավառակները, նաև այն սկավառակները, որոնք տարանցիկ փոխադրվում են Հայաստանի մաքսային տարածքով...
Կարեն Վարդանյանն այսպես շարունակել է ներկայացնել, թե իր հեղինակած օրինագծում ինչ դրույթներ են թույլատրվում, ինչը՝ ոչ:
-Իմ օրենքի նախագիծը միայն հեղինակային իրավունքների, մտավոր սեփականության մասին է, իսկ կառավարության օրենքն ուզում է պաշտպանել ֆիսկալ' հարկային խնդիրները, մուրաբաները և «կանսերվաները» ստվերից բերել օրինական դաշտ: Ոչ թե քաղաքական հայտարարություն եմ անում, կամ իրավաբանորեն եմ ասում, իմ համար մարդկայնորեն անընդունելի է, որ հայ մշակույթի գործչի շահերը համեմատեն ծիծակի կամ թթու վարունգի հետ:Ես դա չեմ կարող ընդունել:Ջիվան Գասպարյանի հեղինակային իրավունքի շահերը ու լվացքի փոշին նույն հարթությունում չեմ կարող դնել: 
Կարեն Վարդանյանն ասել է, թե դրա համար դեմ է միավորել իր օրենքի նախագիծը կառավարության առաջարկի հետ.
-Ամրագոտի չկապելու համար հարյուր անգամ ավել մարդ եք արդեն պատժել, մշակույթի գործիչների թալանելու համար երկրում մի հոգի չի պատժվել: Ամբողջ քաղաքաը լցված է ապօրինի տեսաձայնասկավառակներով: Ուժային կառույցներում մարդիկ դա տեսնում են, իրենց չտեսնողի տեղ են դնում: Այս օրենքը 19 տաի չի ընդունվել, եթե այսօր էլ չընդունենք, մի 190 տարի էլ չի ընդունվելու,-ասել է Կարեն Վարդանյանն ու շարունակել,-պրոբլեմը պիրատների կտուրներն են, հովանավորները: Այդ կտուրները իմ համար սկզբունքային, լինեն փայտից, թե մոնոլիտ բետոնից, կկոտրենք այդ կտուրնեը, կբերենք օրինական դաշտ: Հազար հատ անուն են տալիս, այս միլպետի ախպերն ա, էն գողականի քավորն ա, էս կրիմինալի սանիկն ա, նրա փեսան ա, տո ով ուզում ա լինի էդ պիրատների հովանավորը, չկա մեր երկրում ըտենց հատ մարդ, ով իրեն կարա թույլ տա մշակույթի գործիչներից գողանալ: Եթե մեկն էլ փորձի, ուրեմն պետք ա ձերբակալվի: Գողերը պետք է լինեն բանտում, էս խնդրին ուրիշ լուծում չկա,-իր խոսքն ավարտել է Կարեն Վարդանյանը:

Այս խորագրի վերջին նյութերը