Կարինե Դանիելյան. «Պայթյուն մեզ մոտ տեղի է ունենում այն ժամանակ, երբ ազգային վտանգ է մեր գլխին կախված»
«Հանուն կայուն մադկային զրագացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե հնարավո՞ր է՝ երկրում գլուխ բարձրացրած խնդիրներն ի վերջո հանգեցնեն «ֆորսմաժորային» իրավիճակի՝ ասել է, թե փորձը ցույց է տալիս, որ մենք բավական համբերատար ժողովուրդ ենք։
-Ես երբ վերհիշում եմ Ղարաբաղյան շարժումը, ապա հասկանում եմ, որ այն սկսվեց էկոլոգիկան շարժումից։ Այն ժամանակ էլ խնդիրները խտանում-խտանում էին, և մենք ըմբոստանում էինք,-նշել է նա։
Ըստ Կարինե Դանիելյանի՝ այն ժամանակ շարժման մասնակիցները մտածում էին, որ եթե անկախ պետություն ունենանք, այն այնպիսին կկառուցենք, որ ողջ աշխարհը կնայի, կզարմանա ու կհիանա, բայց չստացվեց։
-Մինչև մարտի 1-ի պայթյունը ես հանգստանում էի Ծաղկաձորում։ Մարդիկ, որ հեռուստատեսությամբ ինձ տեսել և ճանաչում էին, մոտենում էին և այնպիսի դժգոհություններ էին հայտնում՝ թե՛ սոցիալական, թե՛ էկոլոգիական, թե՛ իրավական։ Ես սպասում էի, որ պոռթկում կլինի, և անընդհատ դիմում էի տարբեր կողմերին, որ նստեն-քննարկեն, բայց այդ ամենը տեղի ունեցավ։ Սակայն իրականում պայթյուն մեզ մոտ տեղի է ունենում այն ժամանակ, մեզ հավաքում ենք որպես ազգ այն ժամանակ, երբ ազգային վտանգ է մեր գլխին կախված։ Մնացած բոլոր դեպքերում ոնց որ թե հարմարվում ենք կամ փախչում ենք, որն ավելի վտանգավոր է,-նշել է նա։

7or.am