Հ. Իգիթյան. «Ես այստեղ իմ կյանքի նպատակը չեմ դրել Լևոն Տեր–Պետրոսյանին նախագահ դարձնելը»
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանի կարծիքով՝ ԼՂ-ի խնդրի կարգավորման այսօրվա գործընթացը շատ անբարենպաստ է Հայաստանի համար։ Սակայն գործընթացից դուրս գալն ավելի անբարենպաստ կլինի,որովհետև եթե այսօրվա դրությամբ Հայաստանը փորձի դուրս գալ, ապա նրան ուղղակի պատժելու են։ Այդ պատիժն էլ հիմնականում կապված է լինելու ԼՂ-ի հարցի ոչ բարենպաստ լուծման հետ։ Գործընթացից ճիշտ դուրս գալու և գոնե ժամանակ շահելու համար էլ, ըստ Հ. Իգիթյանի, ավելի մեծ խելք, ավելի հմուտ դիվանագիտություն և, ամենակարևորը, ավելի մեծ լեգիտիմություն է անհրաժեշտ։
-Ես այստեղ իմ կյանքի նպատակը չեմ դրել Լևոն Տեր-Պետրոսյանին նախագահ դարձնելը։ Ճի՛շտ հասկացեք։ Իմ նպատակը Հայաստանում լեգիտիմ իշխանություն ունենալն էր և շարունակում եմ այդ ուղղությամբ աշխատել (և իմ կուսակցությունն էլ)։ Եվ այսօր Հայաստանում ցանկացած անձ՝ նորմալ, լեգիտիմ, քաղաքակիրթ, եվրոպական ստանդարտներով ընտրված, կարող է լուծել այդ խնդիրը։ Ով ուզում է լինի։ Այստեղ անուններն էական չեն,-նշել է Հ. Իգիթյանը։
Հ. Իգիթյան. «Ես այստեղ իմ կյանքի նպատակը չեմ դրել Լևոն Տեր–Պետրոսյանին նախագահ դարձնելը»
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանի կարծիքով՝ ԼՂ-ի խնդրի կարգավորման այսօրվա գործընթացը շատ անբարենպաստ է Հայաստանի համար։ Սակայն գործընթացից դուրս գալն ավելի անբարենպաստ կլինի, որովհետև եթե այսօրվա դրությամբ Հայաստանը փորձի դուրս գալ, ապա նրան ուղղակի պատժելու են։ Այդ պատիժն էլ հիմնականում կապված է լինելու ԼՂ-ի հարցի ոչ բարենպաստ լուծման հետ։ Գործընթացից ճիշտ դուրս գալու և գոնե ժամանակ շահելու համար էլ, ըստ Հ. Իգիթյանի, ավելի մեծ խելք, ավելի հմուտ դիվանագիտություն և, ամենակարևորը, ավելի մեծ լեգիտիմություն է անհրաժեշտ։

7or.am