Լրահոս

14.06.2019 12:55


Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում

Հունիսի 14-19-ը գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավարևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում

Հունիսի 14-19-ը` հատկապես գիշերը և կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի հունիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 35.50C (2007 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 9.60C (1984 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 22.30C

Այս խորագրի վերջին նյութերը