Տնտեսական

14.06.2019 13:48


Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել

Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ 2019 թ․ ապրիլի 1-ի դրությամբ՝ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է մոտ 2 մլն 962 հազար։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ՝ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել էր մոտ 2 մլն 965 հազար։ Այսինքն, անցած երեք ամիսների ընթացքում Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը նվազել է մոտ 3 հազարով։

Մեկ տարի առաջ՝ 2018թ․ ապրիլի 1-ի դրությամբ՝ վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն, ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել էր մոտ 2 մլն 970 հազար։ Այսինքն, անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը նվազել է մոտ 8 հազարով։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը