Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին:
Հանրապետության Նախագահը կարեւորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ մեր երկրի համագործակցությունը եւ նշել, որ Հայաստանը հավատարիմ է ֆրանկոֆոնիայի արժեքներին, շահագրգիռ է դրանց տարածմամբ եւ պատրաստ է տարբեր ուղղություններով խորացնել համագործակցությունը: «Հայերը դարերի ընթացքում սերտ կապեր են ունեցել Ֆրանսիայի եւ ֆրանսիական մշակույթի հետ: Այնքան սերտ, որ որոշ դեպքերում նույնիսկ դժվար է տարբերակել, թե որ մշակույթին են պատկանում այնպիսի անուններ, ինչպիսիք են' Շառլ Ազնավուրը, Միշել Լեգրանը, Անրի Վերնոյը, Ալեն Թերզյանը, Գառզուն, Ժանսեմը: Նրանք, իհարկե, ֆրանսիական մշակույթի վառ ներկայացուցիչներ են, բայց մեր հայրենակիցներին մենք համարում ենք նաեւ հայկական մշակույթի բաղկացուցիչ մաս»,-ընդգծել է երկրի ղեկավարը եւ հավելել. «Անհատների դերը, անշուշտ, շատ կարեւոր է, սակայն հարաբերությունների ամրապնդման գործում չափազանց մեծ դերակատարություն ունեն նաեւ Ֆրանսիայի ու ֆրանսալեզու երկրների հայկական համայնքները»:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ Հայաստանի հետ կազմակերպության հարաբերությունները 2008թ. ասոցացված անդամի կարգավիճակով անդամակցությունից ի վեր նշանակալի զարգացում են ապրել: Նա բարձր է գնահատել ֆրանսերենի տարածումը խթանելու ուղղությամբ գործադրվող ջանքերը եւ գոհունակությամբ նշել, որ Հայաստանում արդեն ավանդույթ է դարձել ֆրանկոֆոնիայի օրերի անցկացումը, եւ 2009թվականին կազմակերպվել են ֆրանկոֆոնիային նվիրված ամենաշատ միջոցառումները:
Հանրապետության նախագահը եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հետագա հնարավորությունները: