1950թ.-ից ի վեր ապրիլի 7-ը նշվում է որպես առողջապահության համաշխարհային օր, և դա կապվում է նրա հետ, որ 1948թ. ապրիլի 7-ին ստեղծվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Այդ օրն անցկացվում են տարբեր թեմատիկ միջոցառումներ ու ակցիաներ՝ նվիրված մարդկանց առողջությանը: Այդ միջոցառումների անցկացման նպատակն է սևեռել մարդկանց ուշադրությունն իրենց առողջության վրա: Այս տարի աշխարհում առողջապահության միջազգային օրը նշվում է «1000 քաղաք, 1000 կյանք» խորագրով միջոցառումների շարքով։
Փակվում է քաղաքի մի որևէ փողոց մեքենաների համար, և այնտեղ հետաքրքիր միջոցառումներ են անցկացվում։
«Հանուն կայուն մադկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ եթե Հայաստանը միանա այդ միջոցառումների շարքին, մեկ է, մեր քաղաքի համար դա բացարձակ փրկություն չի լինի, որովհետև արդեն չգիտի՝ էլ ինչը կփրկի մեր քաղաքը։
-Ամսի 13-ին Երևանի գլխավոր հատակագիծը նորից քննարկվելու է, հասարակական լսումների է դրվելու քաղաքապետարանում, որը շատ լավ է։ Նախ՝ գաղափարը, որ կար գլխավոր հատակագծում, թե կենտրոնում հողը թանկ է, և դրա համար կենտրոնը պետք է մաքսիմալ կառուցապատել և բիզնես-կենտրոնի վերածել՝ հաշվի չառնելով, որ կենտրոն արդեն կար (կարծես Երևան չի եղել, երևանցի չի եղել), կվերանայվի, և եթե ինչ-որ վերանայումներ լինեն, ու գոնե ինչ-որ բաներ փրկվեն, շատ լավ կլինի,- նշել է նա։
Երևանի գլխավոր հատակագիծը կվերանայվի՞

7or.am