Լրահոս

07.04.2010 16:12


Սևանին ճահճացման վտա՞նգ է սպառնում

Սևանին ճահճացման վտա՞նգ  է սպառնում

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հանուն կայուն մադկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանն անդրադարձել է Սևանա լճի հիմնախնդիրներին և նշել, որ շատ գոհ է նախագահին առընթեր գործող Սևանի հանձնաժողովի գործունեութունից։

-Շատ լավ մշակվել են բոլոր հարցերը, բոլոր առաջարկություններն ընդունելի են իմ կողմից,-նշել է նա։

Սակայն նաև հավելել է, որ Սևանին կարող է սպառնալ ճահճացում, քանի որ ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ափամերձ կանաչ տարածքներն ու շինությունները մնում են ջրի տակ, և հնարավոր է՝ լիճը չկարողանա ինքնամաքրման միջոցով հաղթահարել աղտոտվելու և լճանալու վտանգը։

Ըստ Կարինե Դանիելյանի՝ ջրի տակ անցնելու վտանգի տակ գտնվող շինությունների քանակը շատ մեծ է, և սկզբնական շրջանում հայտարարվում էր, որ դրանցից 460-ն է օրինական, իսկ հետո այդ թիվը  նվազեց՝ հասնելով 200-ի։

-Համենայնդեպս, լիճը բարձրանում է, և դա իրոք լավ  է, և արագ  է բարձրանում, ընդ որում՝ ավելի արագ, քան նախատեսված էր։ Կարծեմ 30 սմ բարձրացել է լիճը անցած տարվա հետ համեմատած,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը