Լրահոս

07.04.2010 16:33


Կայացել է «Մի կին, մի աշխարհ» խորագրով լուսանկարների ցուցահանդես–մրցույթը

Կայացել է «Մի կին, մի աշխարհ» խորագրով լուսանկարների ցուցահանդես–մրցույթը

 Սիրահարների այգում (Պողոսյան պարտեզներ) այսօր տեղի է ունեցել «Մի կին, մի աշխարհ» խորագրով լուսանկարների մրցույթ-ցուցահանդեսը, որը մեկնարկել էր դեռևս մարտի 12-ից։

Մրցույթին ներկայացված լուսանկարներն ապրիլի 5-6-ը տեղադրված են եղել օն-լայն քվեարկության մրցույթի պաշտոնական բլոգում։ Այնուհետև պրոֆեսիոնալ ժյուրիի եզրակացությամբ որոշվել են մրցանակակիրները։ Առաջին եռյակում գտնվող լուսանկարների հեղինակների համար սահմանվել են գումարային, ինչպես նաև խրախուսական այլ մրցանակներ։

Հիշեցնենք, որ մրցույթը կազմակերպել էին Երիտասարդ առաջնորդների դպրոցը և Ինեկոբանկը։

Առաջին մրցանակը ստացել է Արեգ Վարդանյանը (100 հազ. դրամ), երկրորդը՝ Քրիստինա Արյութունովան(60հազ. դրամ), երրորդը՝ Տիգրն Սարապյանը(40 հազ. դրամ)։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը