Էրդողանի հատուկ բանագնացը Սերժ Սարգսյանին նամակ է փոխանցել
Թուրքական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Թուրքիայի ԱԳ փոխնախարար Ֆրիդին Սինիրլիօղլուն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի անձնական նամակը։ Նամակում ասվում է, որ Թուրքիան հավատարիմ է ստորագրված արձանագրություններին և այդ գործընթացն առաջ տանելու քաղաքական կամք ունի։
Իր հերթին Փարիզում գտնվող վարչապետ Էրդողանը լրագրողներին հայտարարել է, որ Սինիրլիօղլուն իր հրահանգով է Երևանում՝ քննարկելու Վաշինգտոնում Սարգսյանի հետ ակնկալվող հանդիպումը։
Ի դեպ, թուրքական լրատվամիջոցներն արդեն տեղեկացնում են, որ ապրիլի 12-13-ը Միջուկային անվտանգության համաժողովի շրջանակներում Սերժ Սարգսյանն ու Ռեջեփ Էրդողանը հանդիպելու են, մինչդեռ ապրիլի 7-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ այդ հանդիպման պայմանավորվածությունը դեռևս չկա։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ռոբերտ Գիբսն էլ ասել է, որ Օբամա-Սարգսյան-Էրդողան ձևաչափով հանդիպում նախատեսված չէ։
Ի դեպ, Սինիրլիօղլունշաբաթվասկզբին եղել է ԱՄՆ-ում՝ամենայնհավանականությամբճշտելուՎաշինգտոնիդիրքորոշումը:
Էրդողանի հատուկ բանագնացը Սերժ Սարգսյանին նամակ է փոխանցել
Թուրքական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Թուրքիայի ԱԳ փոխնախարար Ֆրիդին Սինիրլիօղլուն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի անձնական նամակը։ Նամակում ասվում է, որ Թուրքիան հավատարիմ է ստորագրված արձանագրություններին և այդ գործընթացն առաջ տանելու քաղաքական կամք ունի։
Իր հերթին Փարիզում գտնվող վարչապետ Էրդողանը լրագրողներին հայտարարել է, որ Սինիրլիօղլուն իր հրահանգով է Երևանում՝ քննարկելու Վաշինգտոնում Սարգսյանի հետ ակնկալվող հանդիպումը։
Ի դեպ, թուրքական լրատվամիջոցներն արդեն տեղեկացնում են, որ ապրիլի 12-13-ը Միջուկային անվտանգության համաժողովի շրջանակներում Սերժ Սարգսյանն ու Ռեջեփ Էրդողանը հանդիպելու են, մինչդեռ ապրիլի 7-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ այդ հանդիպման պայմանավորվածությունը դեռևս չկա։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ռոբերտ Գիբսն էլ ասել է, որ Օբամա-Սարգսյան-Էրդողան ձևաչափով հանդիպում նախատեսված չէ։
Ի դեպ, Սինիրլիօղլուն շաբաթվա սկզբին եղել է ԱՄՆ-ում՝ ամենայն հավանականությամբ ճշտելու Վաշինգտոնի դիրքորոշումը:
7or.am